Գրքի փառատոն Երեվանում

Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը տեղի ունեցավ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը: Փառատոնի շրջանակում նախատեսված են շուրջ 60 միջոցառումներ՝ բացառիկ զեղչով գրքի տոնավաճառ, գրական հանդիպումներ, վարպետության դասեր, ընթերցումներ, շնորհանդեսներ, գրական մրցանակաբաշխություն: Ներկայացնում ենք ողջ ծրագիրը՝ առանձնացնելով միջոցառումներից մեր կարծիքով ամենահետաքրքրականները։

Փառատոնին մասնակցում էին անվանի գրողներ Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սլովենիայից, Կիպրոսից: Նրանց թվում են Եվգենի Վոդոլազկինը, Ալեքսեյ Սալնիկովը, Կլաուդիո Պոցցանին, Մաքսիմ Ամելինը, Մայա Կուչերսկայան, Մարտին Սոլոտրուկը, Շալվա Բակուրաձեն, Լիլի Միխաիլիդիսը:

Հոկտեմբերի  2-ին  Մխիթար  Սեբաստացի   քոլեջի   առաջին, երկրորդ   կուրսի  ուսանողները, ղեկավար՝ Լ. Ալեքսանյանի  ուղեկցությամբ   մասնակցեցինք  Հովհ. Թումանյանի  տանը՝ բնության  գրկում, գողտրիկ  մի  անկյունում,  տեղի  ունեցող  հանդիպմանը, որտեղ  հյուրերը  մանկագիրներ՝  Անաստասիա  Ստրոկինան, Շամիլ  Իդիատուլինը, Նինա   Դաշևսկայան  էին, վարող՝  Դարյա  Կուզինանայի  հետ:Նրանք   խոսեցին , ներկայացրեցին  իրենց: Յուրաքանչյուրը  պատմեց  իր մանկության սիրելի  հերոսի  մասին, նաև իրենց գրած  իր  ամենասիրելի  ստեղծագործության  հերոսի  մասին:

Հաշվետվություն

2022-2023թ տարեկան ամփոփում

Կրթահամալիրային և այլ միջոցառումների մասնակցություն`ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ» ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ, ԴԱՎԻԹ ԹՈՒՐՇՉՅԱՆԻ ՀԵՏ, ՀԱՐԻՍԱՅԻ ԾԵՍԸ ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑՈՒ ԱՆՎԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Ուսումնական փորձառության շրջանակներում այցելություններ գրադարանի հետ կապվող տարբեր հաստատություններ ԱՅՑ ՝ ԽՆԿՈ ԱՊՈՐ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ, ԱՅՑ` ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱ

Քոլեջում 2022-2023թ. ուսումնասիրել ենք՝

Բանահյուսություն ինչպես նաև «ԳՐԱԿԱՆ ՍԵՌԵՐ ԵՒ ԺԱՆՐԵՐ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՄՓՈՓԻՉ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Գրադարանային գործ նաև սովորեցինք Googl դիսկով աշխատել և ստեղծել ձևաթուղթ: Հարցում

Գրադարանային գործի սպասարկում ուսումնասիրեցինք ԳՐՔԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄ

Քոլեջը Ինձ տվեց այս տարիների ընթացքում`

Այց` Գրատպության թանգարան և Հայաստանի ազգային Գրադարան

2023թ-ի մայիսի 4-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի առաջի և երկրորդ կուսի ուսանողներով ,մեր ղեկավար` Լուսինե Ալեքսանյանի նախաձեռնությամբ, այցելեցինք Գրատպության թանգարան և Հայաստանի ազգային գրադարան:

Գրատպության թանգարանը գործող թանգարան է ,որը ներկայացնում է հայ գրատպության անցած պատմությունը:

Շրջեցինք թանգարանի 6 սրահներով, մանրամասն ծանոթացրեցին ինչպես նաև ցույց տվեցին հայերեն առաջին տպագիր աստվածաշունչը, հայատառ առաջին տպագիր քարտեզը և այլն:

Գրի ակունքները  սրահում առաձնացված էր, նմուշներ ժայռապատկերներ, սեպագիր արձանագրությունները: Հայոց Այբուբենը սրահում ներկայացված էր գրչության տեսակները:Հայ գրատպության առաջնեկները սրահում ներկայացված էր հայերեն տպագիր առաջին գիրքը՝ Ուրբաթագիրքը ,որը տպագրվել է Վենետիկում 1512թ-ի Հակոբ Մեղապարտի կողմից:Հայկական գրատպության սփյուրք սրահում ներկայացված էր այն հիմնական երկրները որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել են հայերեն գրքեր:Գրահրատարակչություն սրահում ցուցադրված էր տպագրական մեքենաներ, հայկական տպարանների նկարներ:Գրի հավերժությունը սրահում ցուցադրված էր Հայաստանի և Արցախի մամուլի եզակի նմուշներ:

Ինչպես նաև իմացանք, որ 2018 թվականի հունվարից Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը դարձել է Եվրոպական գրատպության թանգարանների ասոցիացիայի անդամ:Շատ տպավորված էինք, հետաքրքիր էր տեսնել նմուշներ որը մեր երկրի պատմություն է:

Անմիջապես գրատպության թանգարանից հետո , այցելեցինք Հայաստանի ազգային գրադարան : Մենք եղանք ամենամեծ ընթերցասրահում , այնտեղ կար ընդհանուր 16 ընթերցասրահ:Նաև եղանք թվայնացման բաժնում, տեղեկացանք որ 2013 թ-ին Հայաստանի համահայկական հիմնադրամի շնորհիվ ձեռք են բերել արդի նոր սարքավորումներ, և գործածում են մինչ օրս:

ՀԱՐԻՍԱՅԻ ԾԵՍԸ ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑՈՒ ԱՆՎԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Մխիթար Սեբաստացի քոլեջում ամեն տարի տոնում են Հարիսայի ծեսը։ Այս տարի նույնպես նոյեմբերի 26 -ին տոնը նշվեց մեծ շուքով։Այն սկսվեց Սուրբ Երրորդություն եկեղեցուց ՝ ժամեգությամբ այնուհետև եկեղեցու բակում երգ և պարով։Ծեսին մասնակցեցինք առաջի և երկրորդ կուրսի ուսանողներով։Եկեղեցուց հետո գնացինք քոլեջ շարունակվեց երգ ու պարով և վերջում համտեսեցինք ավնդական համեղ հարիսան ։

Այց ՝ խնկո ապոր անվան ազգային մանկական գրադարան

2023 թ—ի ապրիլի 28_ին գրադարանային գործ բաժնի առաջի և երկրորդ կուրսի ուսանողներով այցելեցինք Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան։Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը տեղեկատվական, մշակույթային կրթադաստիարակչական գործունեություն իրականացնող կազմակերպություն է Երևանում։ Շենքը 4 հարկ էր , մենք մեր ունեցած ժամանակահատվածում եղանք գրեթե բոլոր սենյակներում, գրքի մշակման , համալրման, մատենագիտության, երաժշտության, սպասարկման սրահում ։Ինչպես նաև մանրամասն ծանոթացանք ԿՈՀԱ ծրագրին, և իր գործառույթներին։Այցը շատ հետաքրքիր էր և տպավորիչ։

Հանդիպում Լոս Անջելեսի «Կենտրոնական գրադարանի» գրադարանավար, Դավիթ Թուրշչյանի հետ

2023թ-ի Սեպտեմբերի 24-ին  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Քոլեջը  հյուրընկալել էր Լոս Անջելոսի «Կենտրոնական գրադարանի» գրադարանավար Դավիթ Թուրշչյանին,ով նաև կրթահամալիրի շրջանավարտ է։

Հանդիպումը հետաքրքիր էր, հենց իսկ առաջին րոպեներից , ուրախ ջերմ մթնոլորտում զրուցում Էինք , առաջի և երկրորդ կուրսի «Գրադարանային գործ» բաժնի ուսանողներով։

Հանդիպման նպատակներ էրծանոթանալ Լոս Անջելեսի «Կենտրոնական գրադարանի» գործունեությանն ու գործառույթներին: Պարոն Թուրշչյանը բավականին մանրամասն պատմում էր այտեղի գործունեության մասին , ես իմ մեջ շատ բացահայտումներ արեցի և հասկացա, որ ի տարբերություն այստեղի Հայաստանի գործող գրանդարանների նշեմ, որ ԱՄՆ-ի գրադարանները բավականին լայն գործառույթներ ունեն. լեզուների ուսուցում՝ հեռավար և առկա, սոցիալական խորհրդատվություն, իրավաբանական խորհրդատվություն, աշխատանքի տեղավորման գործակալություն, աշխատանքնային փաթեթների ստեղծման ծառայություն, գրքի սպասարկում, հանդիպում հեղինակի հետ, աշխատանք դպրոցների հետ, աշխատանք վետերանների հետ և վետերանների մասնակցությամբ և այլ բազմազան աշխատանքներ: Ինչպես նաև ծանոթացանք գրանդարանում գործող տուգանքների մասին:Հանդիպումը ընթացավ հարց ու պատասխանով:Բոլոր ուսանողները շատ գոհ էին հանդիպումը շատ  արդյունավետ էր:

Перейти к верхней панели