Սասնա ծռեր

1․ Ովքե՞ր են առաջին անգամ գրի առել «Սասնա ծռեր» էպոսը, ե՞րբ, ումի՞ց, ինչպե՞ս են կոչվել այդ պատումները։

Էպոսի պատումներից մեկը 1874թվականին գրի է առել Գարեգին Սրվանձտյանցը՝ հրատարակելով «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ 1889 թվականին էպոսի մի տարբերակ գրի է առել Մանուկ Աբեղյանը, իսկ արդեն 1939 թվականին Հովսեփ Օրբելին՝ էպոսագետների խմբի հետ մեկտեղ, ստեղծում է 60 պատումներից բաղկացած համահավաք բնագիր։ Համահավաք բնագիրը թարգմանվել է ֆրանսերենչինարենանգլերեն (թարգմանիչ՝ Լևոն Զավեն Սյուրմելյան), հունարենռուսերենգերմաներենվրացերենթուրքերենադրբեջաներեն և այլ լեզուներով։

«Սասնա Ծռեր» էպոսը ունի 4 մաս կամ ճյուղ, որոնցից յուրաքանչյուրը կոչվում էհերոսներից մեկի սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «ՍասունցիԴավիթ» և «Փոքր Մհեր»։

unnamed-2

2․Ո՞րն է էպոսի վիպասացների (ասացողների) բուն հայրենիքը, պատմական Հայաստանի որ գավառներում են պատմել էպոսը, ինչպես է այն անցել Արևելյան Հայաստան։

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ», հայ ժողովրդի ազգային էպոս կամ դյուցազնավեպ, որը ստեղծվել է ժողովրդական բանահյուսության հիման վրա։ Վիպասացների և բանահավաքների կողմից այն կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։

3․Հայ գրողներից, բանաստեղծներից  ովքե՞ր են մշակել հայ ժողովրդական էպոսը,  թվարկի՛ր նրանց ստեղծագործությունները։

Continue reading Սասնա ծռեր