Ավանդությունը ժողովրդական բանահյուսության ժանր

Ավանդությունը ժողովրդական բանավոր արձակի տեսակներից է:  Ավանդությունները կարճ, արձակ, տեղեկատու բնույթի զրույցներ ու հուշապատումներ են՝ տեղային նշանակություն ունեցող դեպքերի ու դեմքերի, բնական ու մշակութային առարկաների, երևույթների մասին, իրական կամ հրաշապատում բովանդակությամբ։ Բնույթով լինում են իրերի ու երևույթների ծագումը պատճառաբանող, անունները ստուգաբանող կամ Էլ պատմական անձանց որևէ արարք վիպող զրույցներ։

Ըստ այդմ ավանդությունները լինում են ստուգաբանական, բացատրական և վարքաբանական։ Տալիս են աշխարհագրական, պատմական, կենցաղային, կրոնական և այլ տեղեկություններ ու գիտելիքներ։ Լայն տարածում են գտել Նոյի տապանի, ՊրոմեթևսիԱլեքսանդր Մակեդոնացու, Լոխման հեքիմի, դոկտոր Ֆաուստի մասին ավանդությունները։ Հայ ժողովուրդը ևս ստեղծել է ազգային ավանդություններ ու ավանդական զրույցներ։ Դրանք արտացոլում են մեր ժողովրդի հնամենի հավատալիքները, հասարակական կյանքն ու կենցաղը, պատմական բախտորոշ իրադարձությունները։ Հայտնի են ՄհերիՄեսրոպ ՄաշտոցիՎարդան Մամիկոնյանիզորավար Անդրանիկի մասին ավանդությունները։ Կան նաև բազմաթիվ ավանդություններ՝ Հայկական լեռնաշխարհի տարբեր բնակավայրերի, պատմական հուշարձանների, աշխարհագրական տեղանունների մասին:

Առաջադրանքներ

1.Բլոգներում  տեղադրել Հայկական լեռնաշխարհի  պատմական հուշարձանների և աշխարհագրական տեղանունների մասին մեկական ավանդություն:

2.Թվարկիր հայ մանկագիրների ստեղծագործություններ, որոնց մեջ օգտագործված են ժողովրդական ավանդություններ:

3.Ինչպես են կոչվում հեղինակային գրական այն ստեղծագործությունները, որոնցում օգտագործված են ժողովրդական ավանդություններ ու զրույցներ:

4.Հայ հեղինակի որևէ չափածո բալլադ կամ լեգենդ արձակ շարադրիր:

1 ԳոշավանքՆոր Գետիկ վանք, հայկական կրոնական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին։ Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից։ 1188 թվականին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը։ Գոշավանքը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը։ Այստեղ են սովորել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Վանական վարդապետը և Կիրակոս Գանձակեցին։ Սկզբում անվանվել է Նոր Գետիկ, Մխիթար Գոշի մահվանից (1213) հետո նրա անվամբ կոչվել Գոշավանք։

Հայկական հին զրույցը պատմում է, որ ավանդույթների համաձայն Արտաշես թագավորը մի գեղեցկուհի աղջիկ ուներ, որի անունն էր Թամար: Նրա գեղեցկության մասին հայտնի էր ամենուրեք ու բոլորը խոսում էին այդ մասին: Իշխաններն ու թագավորները իրենց խնամախոսներին էին ուղարկում Արտաշեսի պալատը՝ Թամարին ուզելու, բայց արքայադուստրը բոլորին հետ էր ուղարկում:

Արտաշեսը սկսեց վախենալ, որ մերժված իշխաններից կամ թագավորներից մեկն ու մեկը պատերազմի դուրս կգա նրա դեմ, որ փախցնի Թամարին: Դրա համար նա հրամայեց, որ Թամարի համար մի շքեղ, ոսկեպատած պալատ կառուցեն Վան լճի մեջտեղում գտնվող կղզու վրա: Բայց Արտաշեսը չգիտեր, որ Թամարի սիրտը ազատ չէ, որ նա սիրահարված է ոչ թե թագավորի կամ իշխանի, այլ մի հասարակ երիտասարդի: Ամեն երեկո Թամարը կրակ էր վառում լճի ափին ու այդ խարույկի լույսը տեսնելիս, տղան նետվում էր Վանի ջրերը ու լողում իր սիրած աղջկա ափի կողմը: Այդ խարույկի լույս պահապան էր հանդիսանում տղայի համար, որ լճի մութ ջրերը նրան չվնասեն:

Մի անգամ երկնքից լճի վրա փոթորիկ իջավ ու հանգցրեց խարույկը: Երիտասարդը չգիտեր, թե որ կողմը լողա ու սկսեց կանչել իր սիրեցյալին.

— Ա՜խ, Թամար, ա՜խ Թամար:

Բայց պատասխան չստացավ ու խեղդվեց Վանի խիստ ալիքներում:

Այդ օրվանից Վան լճի կղզին անվանում են Ա՜խթամար՝ ի հիշատակ այս տխուր սիրո պատմության:

2 Հովհաննես Թումանյան

Ղազարոս Աղայան

Խնկո Ապեր

Յուրի Հակոբի Սահակյան 

3 Ախթամար, Անիծած հարսը, Փարվանան

4.Հովհաննես Թումանյան

Ծովինար

Հրեղեն աստվածուհին

Ջրի, ծովի և անձրևի աստվածուհին Ծովինարը, իր էությամբ համապատասխանում է իր անվանը։ Նրա անունը բաղկացած է ծով և նարու(գետային ոգի) բառերից։ Նա ունեցել է երկու անձնավորում։ Առաջին դեպքում Ծովինարը ամպրոպի ժամանակ խաղում էր ամպերում և կարկուտի տարափ կամ պտղատու անձրև շնորհում մարդկանց։

Ծովի ջրից հղիացած աստվածուհին

Երկրորդ դեպքում Ծովինարը խմում է մեկ ու կես ափ ջուր ու հղիանում, լույս աշխարհ բերելով երկվորյակների Սանասարին և Բաղդասարին(նրանք եղել են Սասնա ծռերի չորրորդ ճյուղը)։ Սանասարը, որ ծնվել էր մեկ ափ ջրից լիարժեք էր, իսկ Բաղդասարը, որ ծնվել էր կես ափ ջրից թերի էր։ Չնայած Սասնա ծռեր Էպոսում Ծովինարը հանդես է գալիս որպես սովորական մահկանացու, բայց նա կարողացել է ծնել գրեթե աստվածային ուժով օշտվածզավակների։ Նրանք կռվում են վիշապների դեմ։ Սանասարն էլ ջրից ստանում է հրեղեն ձի Քուռկիկ Ջալալին և զենքը Թուր Կեծակին։

Փարվանա.

Հովհաննես Թումանյանը “Փարվանա” բալլադի մեջ ցույց է տվել,  թե ինչ կարող է պատահել ագահ մարդկանց հետ: Այստեղ ագահության զոհ է դառնում արքայի դատարկամիտ դուստրը, նրա չափից դուրս անիրականալի ցանկության պատճառով։ Նա ցանկակում էր անշեջ կրակ, որը ոչ ոք չէր էլ կարող գտնել, այն անգամ գոյություն էլ չուներ։ Բոլոր կտրիճները երկար ճանապարհորդություններից և որոնումներից հետո հույսը կորցրեցին,դադարեցրին որոնումները և չշարունակեցին պայքարել գեղեցկուհու սրտին արժանանալու համար։ Սպասելով երկար տարիներ գեղեցկուհին, ի վերջո կորցրեց հույսը, և այնքան լացուկոց արեց,  որ լիճ գոյացավ և ծածկեց Փարվանա պալատը։

Առակը՝ որպես բանահյուսական ժանր

38492618_1807113342737230_2733842431609929728_n

Առակը ժողովրդական բանահյուսության բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։

Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին հիմնականում գրվել չափածո։ Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից։ Սյուժեն դեպքերի, իրողությունների սեղմ շարադրանքն է, իսկ բարոյախոսությունը՝ առակի սկզբում կամ մեծ մասամբ վերջում արտահայտված եզրակացությունը։ Առակի հերոսը մարդն է, ում կյանքի, բնավորության հոռի և բացասական գծերը ծաղրվում են այլաբանորեն։ Առակներում կենդանիներն ու բույսերը խոսում են մարդկային լեզվով, աշխատում են, օգնում կամ խանգարում միմյանց։ Առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին, բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը։

Առաջադրանքներ

1.Փորձիր ստուգաբանել «առակ» բառը:

2. Գտիր որևէ բարբառով առակ, մոտքագրիր և տեղադրիր քո բոլոգում:

3. Ինչ գիտես  հին աշխարհի և միջնադարյան առակագիրների մասին, նրանց առակներից քո բլոգում մեկական առակ տեղադրիր:

4. Կարդա «Տղայի և ծառի մասին» առակը և վերլուծիր:

Continue reading Առակը՝ որպես բանահյուսական ժանր