Ժողովրդական քնարական երգեր. օրորոցայիններ և մանակական խաղերգեր

Historical-Ethnographic_museum_of_Armavir_2015_dec_pic_20

Օրորոցային երգերը ժողովրդական ստեղծագործության քնարական երգատեսակ են, որոնք կոչվել են նաև հարյուր, լուրիկ, ճոր-ճոր, դանդան, նեննի, նանար։ Օրորոցային երգերում գերիշխող մոտիվները (մանկանն ուղղված գովք, բարեմաղթություն և այլն) հաճախ զուգորդվել են երգող մոր անձնական ապրումն արտացոլող մոտիվներով։ Արտահայտելով ժողովրդի սոցիալ-պատմական կյանքի տարբեր կողմեր ու իրողություններ, ընտանեկան–կենցաղային հարաբերություններ, զանազան հավատալիքներ ու պատկերացումներ՝ օրորոցային երգերն ունեն  պատմաճանաչողական արժեք։ Հայ ժողովրդական օրորների առավել զարգացած նմուշներն իրենց բանաստեղծական-երաժշտության ձևով ու բովանդակությամբ լիովին կազմավորված երգեր են և կազմում են ազգային ավանդական քնարական երգարվեստի մի նշանակալից ժանրը։

Օրորոցային երգը պատկանում է հայ ժողովրդական ավանդական երգային ժառանգության հնագույն և ամենակենսունակ ժանրերի թվին։ Մեր բազմադարյա պատմության ընթացքում ամենուրեք, որտեղ եղել է ծնունդ և օրորոց, միշտ հնչել է օրորոցային երգը, որով հայ կինն իր սիրասուն մանկան գովքն է արել, արտահայտել իր անսահման սերն ու գորովը։

Օրորոցային երգի միջոցով է ստեղծվել ու ամրապնդվել հոգևոր կապը մոր և մանկան միջև։ Օրորոցային երգով են սկզբնավորվել երեխայի գեղարվեստական ընկալումները, որոնք հետագայում ձևավորելու էին նրա հոգեկան կերտվածքը։ Մորից լսած օրորով էր մանուկը հաղորդակից դառնում իր հարազատ հայ երգին։ Այսօր էլ օրորոցային երգը չի կորցրել իր կարևոր նշանակությունը, ուստի և անհրաժեշտ ենք համարում օգնել երիտասարդ մայրերին կենցաղ վերադարձնելու մեր հիասքանչ օրորները, որոնք բացի իրենց կիրառական գործառույթից ունեն նաև գեղարվեստական բարձր արժեք։

Օրորոցային երգեր

Նենի ըսիմ, քնցնիմ որդի, նենի՜, նենի՜, նենի՜, նենի՜,

Անուշ քընեն թռցնիմ որդի, նենի՜, նենի՜, նենի՜:

Դնիմ զավակս օրոր անեմ

Որդի, օրո՜ր, օրո՜ր, օրո՜ր, օրո՜ր…

Պագնիմ անուշ բերանը, Որդի, օրո՜ր, օրո՜ր, օրո՜

Օրորոցային երգի միջոցով է ստեղծվել ու ամրապնդվել հոգևոր կապը մոր և մանկան միջև։ Օրորոցային երգով են սկզբնավորվել երեխայի գեղարվեստական ընկալումները, որոնք հետագայում ձևավորելու էին նրա հոգեկան կերտվածքը։ Մորից լսած օրորով էր մանուկը հաղորդակից դառնում իր հարազատ հայ երգին։ Այսօր էլ օրորոցային երգը չի կորցրել իր կարևոր նշանակությունը, ուստի և անհրաժեշտ ենք համարում օգնել երիտասարդ մայրերին կենցաղ վերադարձնելու մեր հիասքանչ օրորները, որոնք բացի իրենց կիրառական գործառույթից ունեն նաև գեղարվեստական բարձր արժեք։

Օրորոցային երգեր

Նենի ըսիմ, քնցնիմ որդի, նենի՜, նենի՜, նենի՜, նենի՜,

Անուշ քընեն թռցնիմ որդի, նենի՜, նենի՜, նենի՜:

Դնիմ զավակս օրոր անեմ

Որդի, օրո՜ր, օրո՜ր, օրո՜ր, օրո՜ր…

Պագնիմ անուշ բերանը, Որդի, օրո՜ր, օրո՜ր, օրո՜ր…

Օրոր ըսիմ, շորոր լսիմ, վլենաս,
Դու պստիկ իս բարով մեծանաս, հարս դառնաս:
Օրորալեն, շորորոլեն Վան գացինք,
Ախպորս համար մի խորոտիկ հարս բերինք
Օրորալեն, շորորոլեն գացինք Ղարս,
Ախպորս համար բերինք շատ խորոտիկ հարս:
Օրորալեն շորորալեն գացինք Մուշ,
Ախպորս համար բերեցինք հարս շատ անուշ:

Րուրի կենեմ գրկանոցին,
Անդրանիկի քաջ զինվորին,
Օրորի, շի՜շ, օրորի շի՜շ,
Իմ մեկ ու ճար օրո՜ր, օրո՜ր…
Օրորի, շի՜շ, օրորի, շի՜շ,
Իմ անուշ գառ, օրո՜ր, օրո՜ր…

Ընթերցանության և ունկնդրության  նյութեր

Ունկնդրիր օրորոցայիններ այս հղումով: 

Հասմիկ Հարությունյան — օրորոցայիններ

Հին հայկական օրորոցն ու օրորոցայինները

Շարադրիր մտքերդ ժողովրդական բանահյուսության քնարական այս ժանրի  երգերի մասին:

Աշխատանքնային երգեր

OLYMPUS DIGITAL CAMERA

Աշխատանքային երգերը աշխատանքի գործընթացում ստեղծված և նրան ուղեկցող ժողովրդական երգեր են։ Հայ ժողովրդական աշխատանքային երգերից տարածված են եղել հորովելները, երկրագործի (կամ շինականի), սերմնացանի (երգ–աղոթքներ), հնձի, սայլի, քաղհանի, կալի, ճախարակի, խնոցու, սանդի և այլ երգերը։ Աշխատանքային երգերում փորձ է արվում արտահայտել շինականի և արհեստավորի սոցիալական վիճակը։ Դրանց մեջ շինականն իր հոգսերն է կիսում գութանի, արորի ու եզան, իսկ գեղջկուհին՝ ճախարակի, խնոցու, իլիկի, սանդի և այլ գործիքների հետ։ Աշխատանքային երգերին հատուկ մոտիվներ կան նաև սիրո, հարսանեկան, վիճակի երգ–խաղիկներում, ինչպես և հայրեններում։ Հայկական աշխատանքային երգերից շատերը գալիս են խոր հնուց և պարունակում են հմայական աղոթքի երանգներ։ Խորհրդային շրջանում հայկական աշխատանքային երգերում երևան եկան կոլտնտեսային գյուղը, կոլեկտիվ աշխատանքը, տրակտորն ու կոմբայնը գովերգող մոտիվներ։

Գութանի երգ

Շորորա, դեհ, Մարալ, շորորա,

Գութան ակոսան կ՚ օրորա,

Դուշմանի տնիկն ավիրա,

Շեպեթ ակոսներ կը շինա:

Չորս գոմեշ ակոսին,

Արև առիր կոտոշին,

Բարև տաս ոժանվարին,

Բարով դարձիր վեր գործին:

Խնոցու երգ

Հարի, հարի, խնոցի,

Մեջդ բարի, խնոցի,

Ունգդ բարակ, խնոցի,

Մեջդ կարագ, խնոցի,

Իմ խնոցում եղ չի կա,

Փեսես եկավ, տեղ չկա:

Կալի երգ

Քաշի բալա ջան, քաշի,

Քաշի դռնաղդ մաշի,

Ա՜յ ել, Մարալ ջան,

Վզիտ ղուրբան, Ջեյրան ջան:

Քյուլաշը խայան տառցավ,

Իմ ցավը բայան տառցավ,

Ա՜ յ ել, Մարալ ջան,

Վզիտ ղուրբան, Ջեյրան ջան:

Սերմնացանի երգ

Ա՜յ սերմնացան, սերմնացան,

Ասվազ օրհնա քո կործ-պան:

Աշխար կշտացնող տու ես,

Թամմըզ փեշաքքար տու ես:

Աշխարի աշկ քո ծեռնի,

Տու չըլես` շատը կը մեռնի:

Դոշիտ դաստխանին ղուրբան,

Ոտիտ չարոխին ղուրբան:

Ա՜յ սերմնացան, սերմնացան,

Ասվազ օռհնե քո կործ-պան

ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ

Հունվար

22-Առնո  բաբաջանյան հայ կոմպոզիտոր,դաշնակահար

24-Կրթության միջազգային օր

27- Վոլֆգանգ Ամադեոս Մոցարտ-ավստրիացի  կոմպոզիտոր

28- Հայոց բանակի օր

Փետրվար

14-Տեառնընդառաջ

19-Գրիք նվիրելու  օր

Հովհաննես  Թումանյանի  ծննդյան օր

21-Մայրենի  լեզվի  միջազգային օր

Մարտ

3- գրողի միջազգայի օր

Սպարապետ  Վազգեն Սարգսյանի  ծննդյան օր

8-Կանանց միջազգային օր

20- Երջանկության միջազգային օր

21-Պոեզիայի  համաշխարհային օր

  Ապրիլ

1-Կատակի և հումորի օր

        Թռչունների օր

2-  Մանկական գրքի  միջազգային օր

7- Առողջապահության համաշխարհային օր

Մայրության գեղեցկության օր

18-Հուշարձանների և  տեսարժան վայրերի  միջազգային օր

22-Երկիր  մոլորակի  միջազգային օր

24-Հայոց ցեղասպանության հիշատակի օր

25-Հայոց  սահմանապահի օր

  Մայիս

1-Աշխատանքի և համերաշխության միջազգային օր

8-Երկրապահի օր

Կարմիր  խաչի և կարմիր մահիկի միջազգային օր

9-Հաղթանակի և  խաղաղության օր

15-Ընտանիքի միջազգային օր

18-Թանգարանների միջազգային օր

27-Թատրոնի միջազգային օր

28-Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օր

Հունիս

1-Երեխաների  պաշտպանության միջազգային օր

21-Բուժաշխատողի օր

 Հուլիս

5-Սահմանադրության օր

14-Ֆրանսիայի  անկախության օր

20-Շախմատի միջազգային օր

Սեպտեմբեր

1-Գիտելիքի և դպրության օր:

2-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման օր  /30 տարի 1991թ./

8-Գրագիտության միջազգայւն օր,լիագրողների համաշխարհային օր:

20-Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի ծննդյան օր:

28-Հայոց բանակի ստեղծման օր:

Հոկտեմբեր

5-Ուսուցչի օր:

7-Գրադարանավարի օր

20-Հայ կոմպոզիտոր Ալ.Սպենդիարյանի  ծննդյան օր

Նոյեմբեր

13-Բարության միջազհային օր

Դեկտեմբեր

3-Հաշմանդամների միջազգային օր

7-Երկրաշարժի  զոհերի հիշատակի օր

10-Արցախի   սահմանադրության օր

Պանդխտության երգերը՝ որպես բանահյուսական քնարական ստեղծագործություն

Фото0272

Քնարական բանահյուսությունը իր բնույթով, կիրառությամբ ու թեմատիկայով բաժանվում է մի քանի տեսակի` գեղջկական, պանդխտության, զինվորական, օրորոցային և մանկական երգերի: Պանդխտության երգերն առնչվում են հայ ազգային-սոցիալիստական կյանքին բնորոշ երևույթներից մեկի՝ պանդխտության հետ: Այս երգերը մեզնում  սկսել են ձևավորվել դեռ վաղ միջնադարից:

Այդ երգերին բնորոշ են օտարություն մեկնողի և նրա հարազատների հրաժեշտի, պանդուխտի կարոտի, տառապանքի, հիվանդության, մահվան , հայրենիքում հարազատների սպասումների, ինչպես նաև պանդուխտի վերադարձի ու դրա հետ կապված ուրախ ապրումների մոտիվները: Պանդխտության երգերը գեղարվեստական կատարելիության հասած երգեր են:  Դրանց մեծագույն մասը երգվում են:

Առաջադրանքներ

1.Պանդխտության երգերն ուրիշ ինչպե՞ս են կոչվում մեզանում:

2.Հայ ո՞ր հեղինակներն են  գրել ստեղծագործություններ պանդխտության  թեմաներով:

3.Հետևյալ պանդխտության թեմաներով երգերն ու խաղիկները տեղադրի՛ր քո բլոգում:

Պանդխտության երգեր և խաղիկներ  

ԿՌՈՒՆԿ

Կռո՛ւնկ, ուստի կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս,
Մի՛ վազեր, երամիդ շուտով կըհասնիս,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՛ս։

Թողել եմ ու եկել մըլքերս ու այգիս,
Քանի որ ա՛խ կանեմ, կը քաղվի հոգիս,
Կռո՛ւնկ, պահ մի կացիր, ձայնիկդ ի հոգիս,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։

Աշունն է մոտեցել, գնալու ես թետպիր,
Երամ ես ժողովել հազարներ ու բյուր,
Ինձ պատասխան չտվիր, ելար գնացիր,
Կռունկ, մեր աշխարհեն գնա՛, հեռացի՛ր։

ԱՆՏՈՒՆԻ

Սիրտըս նման է էն փըլած տըներ,
Կոտրեր գերաններ, խախտեր է սըներ,
Բուն պիտի դընեն մեջ վայրի հավքեր,
Երթամ, ձի թալեմ էն գարնան գետեր,
Ըլնեմ ձըկներու ձագերացըն կեր,
Ա՜յ, տո լաճ տընավեր։

Սև ծով մ’եմ տեսե, սիպտակն էր բոլոր,
Ալին կըզարներ, չէր խառնի հիրոր,
Էն ո՞րն է տեսե մեկ ծովն երկթավոր,
Անտունի սիրտն է պըղտոր ու մոլոր,
Ա՜խ, իսկի մի լնիք սըրտիկ սևավոր,
Ա՜յ, տո լաճ տընավեր։

ՂԱՐԻԲ ԵՄ, ՆՈՐ ԵՄ ԵԿԵԼ

Երկեն արտը գարի ա,
Ղարիբ եմ, նոր եմ եկել
Քեզի, աղջիկ,
Խոսքերրդ շաքարի ա,
Այլուղով գյուլ եմ բերել
Քեզի, աղջիկ։

Նախըրգընեն ուռի ծառ,
Ղարիբ եմ, նոր եմ եկել
Քեզի, աղջիկ,
Խնձոր գըցեմ, արի, տար,
Այլուղով գյուլ եմ բերել
Քեզի, աղջիկ։

Խընձոր ունիմ, կըծած ա,
Ղարիբ եմ, նոր եմ եկել
Քեզի, աղջիկ,
Չորս բոլոր արծթած ա,
Այլուղով գյուլ եմ բերել
Քեզի, աղջիկ։

Տըղա, ալ ձիդ խաղցրու,
Ղարիբ եմ, նոր եմ եկել
Քեզի, աղջիկ,
Սիրածըդ առ ու փախցրու,
Այլուղով գյուլ եմ բերել
Քեզի, աղջիկ։

ԿԱՅՆԵԼ ԵՄ, ԳԱԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ

Կայնել եմ, գալ չեմ կարող,
Լըցվել եմ, լալ չեմ կարող
Քանի որ գնացել ես,
յար ջան,
Անունըդ տալ չեմ կարող։

Աչքերըս ճամփիդ մընաց,
Խելքըս ինձանից գընաց,
Քո սիրուն, իմ գըլխի տեր
յար ջան,
Յոթն օր մընացի քնած։

Լալվարա ջուրը սառն ա,
Օտարությունը դառն ա.
Տունըդ դարձիր, իմ աղբեր
յար ջան,
Բոլորքըս պըստիկ գառն ա։

ՀԵՌՈՒ ՏԵՂ ՅԱՐ ՈՒՆԵՄ

Հեռու տեղ յար ունեմ,
Ծաղկած սար ունեմ,
Հոտավետ ծաղիկ է,
Բուրմունքին մեռնեմ
Չի գալիս որ տեսնեմ
Կարոտս առնեմ։

Արի յար, արի յար,
Սիրած աղջիկդ եմ,
Քո ճամբին վարդ, մանուշակ,
Նարգիզ կըցանեմ։

Մեզի մոտ գարուն է,
Վարդեր են բացվել,
Ամեն վարդ քաղելիս,
Միշտ քեզ եմ հիշել,
Քո գալու օրերին,
Շատ եմ սպասել։

Արի յար, արի յար…

Բըլբուլ եմ պարտեզում,
Ես քեզ եմ երգում,
Սիրտս վառ կրակ է,
Ախ մարող չունեմ,
Առանց քեզ անուշ յար,
Հանգիստ քուն չունեմ։

Արի յար, արի յար…

Առաջադրանք

1 Օտարության երգեր Անտուններ

2 Ավետիք Իսահակյան Նահապետ Քուչակ

ԳՈՒԹԱՆԻ ԵՐԳԸ

Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շուռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է աստված, հորովե՜լ։

Քաշի՛, եզը, ուսիդ մատաղ,
Քաշի՛, քաշենք, վար անենք,
Ճիպտի՛ն արա, քըշի՛, հոտաղ,
Մեր սև օրին ճար անենք։

Պարտքատերը գանգատ գնաց,

Քյոխվեն կըգա, կըծեծի,
Տերտերն օրհնեց, անվարձ մնաց,
Կըբարկանա, կանիծի։

Էն օրն եկան թովջի արին,
Հարկ են ուզում տերության.

Ի՞նչ տամ կոռին ու բեգյառին…
Վարի՛, վարի՛, իմ գութան։

Ձեռըս պակաս, ուժըս հատած,
Հազար ու մի ցավի տեր,
Ինձ են նայում մերկ ու սոված

Մի տուն լիքը մանուկներ։

Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շո՛ւռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյա՜լ է աստված, հորովե՜լ։

ՀԻՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,

Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,

Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում―
Տաղ էինք ասում։

Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,

Բայց մեզ պես չապրեք…»

Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Ու ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս

Ինչու ասացին. — «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,

Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

ԹԵՄԱ-Կոմիտասյան օրեր՝ սեպտեմբերի 20 — հոկտեմբերի 8

ԹԵՄԱՅԻ  ՆՊԱՏԱԿԸ- Սերմանել  սեր ազգային արժեքների  և  մշակույթի  նկատմամբ, սեր  դեպի  հայրենիքը,դեպի  ազգային  երգն ու  երաժշտությունը:

Վայրը`  Դպրոցի  գրադարան:Այցելություններ`Կոմիտասի  թանգարան –ինստիտուտ,Կոմիտասի  անվան  կոնսերվատորիա։

Իրականացնողները` Ուսուցիչ-աշակերտ, գրադարանավար:

Մասնակիցները` Ուսումական  հաստատության  աշակերտական խորհուրդը,ուսուցիչներ,տնօրինություն,հյուրեր  կոմիտասի թանգարանիստիտուտից/աշխատակիցներ/,Կոմիտասագետներ, երգիչներ,որոնք  կկատարեն  շարականներ:

Թեմայի  նկարագրությունը` Գրադարանում  անցկացնել  դաս-ցերեկույթ`նվիրված  Կոմիտասին  հետևյալ  փուլերով։

1.Ծանոթացնել  կյանքին և գործունեությանը

2.Էլէկտրոնային  գրատախտակով դիտել  ֆիլմեր, նյութեր նրան վերաբերվող:

3. Կատարել  և  ունկնդրել  նրա  շարականները:

4.Կիսվել մտքերով,թրավոր  խոսքերով, ինֆորմացիայով,որը  կտրամադրի  Կոմիտասագետը:

5.Ամփոփել  դաս-ցերեկույթը  լսարանում գտնվողների  միջոցով:

6.Լուսաբանման նպատակով  ցերեկույթը  տեղադրել  դպրոցի  սոց ցանցի  հարթակում:

7. Կապ  հաստատել  Կոմիտասագետի և թանգարանի  ածշխատակիցների հետ  հետագա  այցելությունների  համար:

Հայկական առած-ասացվածքները՝ ժողովրդական խոսքի շտեմարան

Առած-ասացվածքները ուղիղ և փոխաբերական իմաստ ունեցող պատկերավոր  ասույթներ  ու դատողություններ են, որոնցում  կյանքի յուրաքանչյուր երևույթ բնութագրվում է  հակիրճ, սրամտորեն և կատարյալ ամբողջականությամբ: Ինչպես ժողովրդական բանարվեստի մյուս ձևերը, առած-ասացվածքները ևս առաջացել են խոր հնադարում և հասարակական կյանքի զարգացմանը զուգընթաց արտացոլել ժողովրդի դարավոր կենսափորձը,  պատկերացումներն ու բարոյախոսությունը,  տարբեր դարաշրջաններում ժողովրդի կյանքում տեղ գտած սոցիալական անհավասարությունները, ապագայի հանդեպ լավատեսությունն ու ձգտումները:

Առած-ասացվածքները մաթեմատիկական ճշգրտություն, կուռ տրամաբանություն  ունեցող խոսքային  բանաձևումներ են, որոնցում խտացված են ամեն առարկայականի հանդեպ ժողովրդի  ունեցած պատկերացումները: Նրանց մեջ բառերը քիչ են, իսկ մտքերը՝ շատ ու խորիմաստ:

Շատ լայն են հայկական առած-ասացվածքների թեմաները, բովանդակային ընդգրկումը: Թե՛ բնությունը՝  իր տարրերով, երևույթներով, կենդանական ու բուսական աշխարհով և թե՛ մարդկային կյանքն ու կենցաղը՝ իր առարակայական  դրսևորումներով անսպառ աղբյուր են եղել հայ մարդու մտքի ու երևակայության համար:  Դրանով է հավանաբար պայամանավորված այն փաստը, որ  հայկական առած-ասացվածքներն  առանձնանում են իրենց ձևի և բովանդակության ինքնատիպությամբ:  Սույն հոդվածի շրջանակում նպատակ ունենք քննելու հայկական առած-ասացվածքների կառուցվածքային մի քանի առանձնահատկություններ:

Մեր առած-ասացվածքների պոետիկային բնորոշ հատկանիշներից մեկը նրանց  սեղմությունն ու հակիրճությունն է, պարզությունն ու դիպուկությունը:  Ամենախորիմաստ  ու ընդարձակ մտքերն անգամ  արտահայտվում են մի քանի բառով, հակիրճ  ու  պարզ: Այսպես օրինակ՝

Մի ձեռը ծափ չի տա:

Ղարիբի  ուշքը միշտ ետևն ա:

Փետի ցեցը իրանից կըլի:

Թանկից էժանը չկա:

Ո՛չ մարդանման, ո՛չ մարդահավան:

Ուտող ուրացող:

Ծռուն դատավոր չեն էնե:

Ձմեռվան ծաղիկը կրակն է։

Հայկական առած-ասացվածքների  մի ստվար խումբ իր կառուցվածքով երկանդամ   ստեղծագործություն է:  Այդ անդամներն առանձին, ինքնուրույն  միտք ու միավոր են, հաճախ՝ իրար հակադիր միավորներ, բայց փոխադարձաբար կապված են իրար և լրացնում են միմյանց:  Սովորաբար դրանք  բարդ համադասական  կառույցներ են՝  կազմված քերականորեն իրար համազոր, հավասար նախադասություններից, որոնցում առանձնահատուկ տեղ ունեն ոչ միայն բառային կրկնություններն ու հականիշները, այլև գործողության հակադրությունը: Ահա դրանցից մի քանիսը՝

Շատ դատողին՝ շալե շապիկ, քիչ դատողին՝ շարե (մետաքս) շապիկ:

Մոր գովածը թող ու փախի, դըրկըցին  գովածը՝ առ ու փախի:

Մեկը կա՝ հազար արժե, հազար կա՝ մեկ չարժե:

Մի՛ ունեցիր հարյուր դահեկան,  ունեցի՛ր երկու բարեկամ:

Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի ուտի:

Հայկական առած-ասացվածքներում  շատ են հանդիպում և այնպիսիները, որոնցում նկատելիորեն ամուր է պատճառահետևանքային կապը: Իրենց քերականական կառուցվածքով դրանք սովորաբար բարդ ստորադասական նախադասություններ են,  որոնք ցույց են տալիս՝

  1. գործողության հաջորդականություն (մինչև մեկը չլինի, մյուսը չի հաջորդի)

Մինչև գարուն չգա, ծառ պտուղ չի տա:

Չցանես նը, չես կանա քաղի:

Կարմիր ձու տու, կարմիր օր տամ:

  1. մի գործողության պատճառով մյուսի ավարտ (մինչև մեկը եղավ, մյուսը վերացավ)

Մինչև թուրն էկավ, լեզուն գլուխը կտրեց:

Մինչև առուն վարարի, գորտի աչքը հո դուրս կգա:

Մինչև հաստը բարակի, բարակի հոգին  դուրս կգա:

Հայկական առած-ասացվածքներում կարևոր տեղ ունեն իրադրությունների կոմիզմը,  հումորը, հեգնանքն ու  երգիծանքը: Դրանք քննադատական խոսքի ամենադիպուկ տարրերն են,  որոնք  բոլոր ժամանակներում բնորոշ են եղել մեր ժողովրդի մտածողությանը: Անշուշտ,  կոմիզմը, հումորն  ու հեգնանքը ավելի մեղմ են ու հանդուրժող, իսկ ահա  երգիծանքը՝  ավելի սուր  ու անողոք, որում շատ ավելի խորն են քննադատվում  մարդկային ամենատարբեր արատները,  բարոյազուրկ մարդն ու նույնքան բարոյազուրկ երևույթները.

Ո՜վ դատի, ո՜վ ուտի:

Ո՜վ գողացավ կարագը, ո՜ւմ գցեցին մարագը:

Մի խելքը ամառ-ձմեռ ի՞նչ կանի:

Ձիու բազարում էշն ինչացո՞ւ ա:

Սար ու ձոր տերտերի փոր:

Քահանեն ու սատանեն մեկ են:

Ագռավը ինչքան լողանա, ղազ չի լինի:

Շուշանը շփոթ էփել չգիտեր, վանքի խավծարար դրին:

Բազարում ապրանքի հետ հոգի էլ են ծախում:

Հայկական առած-ասացվածքներում հաճախ են հանդիպում սուր և խորիմաստ երկխոսություններ: Դրանք ժողովրդական կենդանի խոսքի փայլուն դրսևորումներ են, որոնք  լեզուն դարձնում են ճկուն, ռիթմիկ ու խաղացկուն: Օրինակ՝

Շորն ասաց. – դու ինձ պահի բողչամիջին, ես քեզ պահեմ մարդամիջին:

Ա՜յ քչեր, ո՞ւր կերթաք: — Շատերի կուշտը:

Պտուկն ասեց, տակս ոսկի ա, շերեփն  ասեց՝ բա ես ո՞րդից եմ գալի:

Գիժը գնաց հարսանքատուն, ասաց՝ ըստեղ լավ ա, քանց մեր տուն:

Օխտը քենակալ մի ճամփով գնում ին, ասեցին. — Մի մարդ  էլ չկա, որ հետը խոսանք:

Ագռավն ասաց իր ճտին՝ մեռնեմ քու  սիպտակ տոտին:

Հայկական առած-ասացվածքների մի  մեծ խումբ  էլ չափածո խոսք է՝  տողավերջի  հանգավորումներով,  ռիթմիկ չափերով և հնչյունանմանություններով: Ահա մի քանի օրինակներ՝

Աշխարհն արոտ,  մենք մեջը կարոտ:

Տեղ կա ծով ա, տեղ կա սով ա:

Էկան տեսան՝ խեղճ ֆուխարա, զարկին գլուխն արին յարա:

Էկար մեր մեշեն, սավրի մեր փեշեն:

Հավը կածե, ուրուըը կտանե:

Մեր կա մերուկ է, մեր կա փտած ձմերուկ է:

Իր ստեղծողի՝ հայ ժողովրդի մտքի ու երևակայության պես հարուստ, խորն ու անսահման են հայկական ժողովրդական  առածներն ու ասացվածքներն իրենց թեմաներով,  գաղափարական բովանդակությամբ, ասելիքով, պատկերավորությամբ ու կատարելիությամբ:  Ու քանի կա հայ ժողովուրդը,  ժողովրդական բանարվեստի այս տեսակը կենդանի  ու կենսունակ է  լինելու  ու շարունակելու է հարստացնել  մեր ժողովրդական խոսքի անհատնում շտեմարանը:

Սև շունը պատեն կախ։                                                             

                                      (Կողպեք)

Սարին ետևեն ձեն  կուգա,

Ձին անոթի տուն կուգա։

                                      (Զուռնա)

Բիթլիս կըզարնե թուրը,

Հալապ կըխաղա հուրը։

                                     (Կայծակ)

Տակ ջուր, մեջը հուր, վըրան մուր։

                                        (Ճրագ)

Էլլեմ սարը, ձեն տամ ձորը։

                                     (Հրացան)

Բերան չունի՝ խոսում է,

Ոստքեր  չունի՝ գընում է։

                                   (ջուր)

Չորս ախպեր, չորսն էլմի գդակի տակի։

                                         (Աթոռի ոտքեր)

Սև սլիկը սարն էլավ,

Անհամբարքը վեր էկավ։

                                 (Ածելի)

Լեզուն չըլնի ագռավները աչքերը կը հանեն։

Մեծ խոսելով փլավ չի եփվի,եղ ու բրինձ ա հարկավոր։

Ոչ մարդանման, ոչ մարդահավան։

Հպարտին դուրսը ծեծեցին, տանը բան չասավ։

Ոտին չարուխ չկա, գլուխը վարդ կը շարե։

Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի ուտի։

Շատ պարծեցողը պարկը կը մտնի։

Մուկն էլ  ա աղանձ  ուտում ։