- Ուսումնական նախագծերի մասնակցություն
- ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐԵՐ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20 — ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8
- Նվիրված << Գիրք նվիրելու>> օրվան իրականացված նախագիծ
- Կրթահամալիրային և այլ միջոցառումնեի մասնակցություն
- ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ 8 ՆՈՐ ԳՐՔԻ «ՁՄԵՌԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ»
- Մասնագիտական զարգացման սեմինարների մասնակցություն
- Ուսումնական պրակտիկաային մասնակցություն
- ՆԶԱԿ-Ի ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ
- ԶԱՆԳԱԿ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ
- Հայաստանի Ամերիկյան համալսարան <<Փափազյան գրադարան>>
- Պատում, ներկայացում ըստ առարկաների
- Գրադարանային գործի սպասարկում
- Գրադարանային սպասարկում կատարել, կազմակերպել և իրականացնել գրադարանից օգտվողների գրադարանային և մատենագիտական սպասարկում: Կազմել գրադարանի աշխատանքի պլան, միջոցառումների, նախագծերի ժամանակացույց: Ինչպես նաև աշխատանքի վերաբերյալ հաշվետվություններ: Իրականացնի գրադարանից օգտվողների սպասարկման օժանդակող տեղեկատվության վերլուծական մշակում:
- ՄԵՐ ՄՏՔԵՐԸ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ
- ԱՇԽԱՏԱՆՔ PDF ՖԱՅԼԻ ԷՋԵՐԻ ՀԵՏ
- ԳՐՔԻ ՇԻՖՐԸ
- ԳՐՔԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄ
- FILTER — ԳՈՐԾԻՔԸ՝ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕԳՆԱԿԱՆ
- ՖՈՆԴԻ ԳՐԱՆՑՈՒՄ առաջադրանք
- ԱՌԱՋԱԴՐԱՆՔ օգտագործելով Filter գործիքը
- Առաջադրանքներ
- Գրականություն
Այս առարկան ինձ համար վերհիշում էր և լավ հիշողությունների վերապրում:Ի պատիվ հիասքանչ մասնագետ Թ.Ղահրամանյանի ես վերհիշեցի Էպոսները, բանահյուսությունները:Այս առարկայի շնորհիվ իմ գիտելիքները հարստացավ, աշխարհայացքս ընդլայնվեց: Վերհիշեցի ժողովրդի կողմից ստեղծած արժեքավոր ստեղծագործությունները:Սա ևս մի հնարավորություն ընձեռեց ինքնակրթությամբ զբաղվելու, նորանոր գիտելիքներ ձեռք բերելու, խոսքի զարգացմանը նպաստելու համար: Կարողացա Հայ ժողովրդական բանահյուսության նմուշներից ընթերցել մի քանիսը:Իմանալ պատմական զարգացման փուլերը, ժամանակահատվածը: Ընթերցեցի առած ասացվածքներ, պարերգեր, սիրային և աշխատաքային խաղեր:Կարողացա կերպարները վերլուծել և տեղադրել իմ անձնական բլոգում:Բացի այս ամենը նաև տարբեր ժանրի՝քննարական, կենցաղային,ծիսական, ստեղծագործություններ ընթերցեցի:Քնարական պանդխտության երգերից մի քանիսը նույնիսկ ինձ անծանոթ էին, դրանք ընթերցեցի:Հայ մակագիրներից շատերի ստեղծագործությունները կարդացի, վերլուծեցի:
- ԱՌԱՍՊԵԼԸ՝ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆ ԺԱՆՐ
- ՍԱՍՆԱ ԾՌԵՐ
- ԱՌԱԿԸ՝ ՈՐՊԵՍ ԲԱՆԱՀՅՈՒՍԱԿԱՆ ԺԱՆՐ
- ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆ ԺԱՆՐ
- ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱԾ-ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐԸ՝ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԽՈՍՔԻ ՇՏԵՄԱՐԱՆ
- ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ԵՐԳԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԲԱՆԱՀՅՈՒՍԱԿԱՆ ՔՆԱՐԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
- ԱՇԽԱՏԱՆՔՆԱՅԻՆ ԵՐԳԵՐ
- ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՔՆԱՐԱԿԱՆ ԵՐԳԵՐ. ՕՐՈՐՈՑԱՅԻՆՆԵՐ ԵՒ ՄԱՆԱԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԳԵ
- ՏՈՐՔ ԱՆԳԵՂ ԵՒ ՀԱՅԿԱՆՈՒՇ ԳԵՂԵՑԻԿ
- «ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
- ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Գրադարանային գործ
Գրադարանը մշակույթալուսավորական և գիտաօժանդակ հիմնարկ է, որտեղ պահվում են տպագիր, ձեռագիր և էլ. կրիչներով նյութեր, ռեսուրսներ:Գրադարանների դերն է տպագիր արտադրանքի հավաքումը, գրքի պրոպագանդան, ընթերցողների սպասարկումը, ինչպես նաև ինֆորմացիոն մատենագիտական աշխատանքը: Գրադարանային գործը ուսումնասիրելիս ես այս ամենը կարողացա ընկալել և քիչ թե շատ տիրապետել այս աշխատանքին:Բանիմաց մասնագետների շնորհիվ ես կարողանում եմ տարանջատել տասնորդական դասակարգումը, հեղինակային աղյուսակները: Կարծում եմ էլի շատ աշխատանքների հետ կծանոթանանք և կկարողանանք այդ աշխատանքում հմտանալ:
Գրադարանային գործ առարկան, իր մեջ ներառում է գրադարանագիտություն, որը գիտության մի ճյուղ է և ուսումնասիրում է երկերի հասարակական գրադարանային օգտագործման նպատակները, սկզբունքները, կազմակերպման միջոցներն ու եղանակները:Ըստ գրականության կազմի` գրադարանները լինում են համընդհանուր, բազմաճյուղ և ճյուղային:Կարճ ժամանակում կարողացա որոշակի գիտելիք ստանալ գրադարանային գործի, սպասարկման,դասակարգման,էլեկտրոնային գրադարանների և այն ամենի մասին ինչը վերաբերվում է գրադարանավարին:Գրադարանվարը պետք է կարողանա կատարել գրքերի և այլ հրատարակությունների (գրադարանային ֆոնդի) հաշվառում, իրականացնել ռեսուրսի սպասարկում :
Պետք է մասնակցի ֆոնդերի պահպանման , օգտվելու կարգերի ու կանոնների ստեղծման աշխատանքին: Այնուհետև կարողանա դասիչավորել, տեղաբաշխել, կազմել գրացուցակներ, հաշվառել գրադարանային ֆոնդը:
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ
- Հրատարակչություններ
- ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆԿ
- ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
- ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
- Ուսումնական տարվա ձեռքբերումը (պատում)
- Բացի այս գիտելիքները ստանալուց ես մեկ այլ ձեռքբերումներ էլ ունեցա՝ ծանոթացա մի խուբ անձանց հետ, որոնց հետ կշարունակեմ ես մեկ ուսումնական տարի :Նրանցից շատ նոր մտքեր և հայցքներ, մեկնաբանություններ լսեցի, կիսվեցինք կարծիքներով: Ինչու չէ, դա էլ մեծ ձեռքբերում էր ինձ համար: Յուրաքանչյուրը մեկ անհատ է, որոնց հետ շփվեցի:
- Ուսումնական տարվա ընթացքում բացակայություններ (նշել քանակը և գրել, թե ինչպես եք լրացրել բացթողումը)
- Ունեմ 3 բացակայություն նախապես Լուսինե Ալեքսանյանին զգուշացրել եմ պատճառի և բացակայության համար:Բացթողնված օրերի առաջադրանքները լրացրել եմ , շաբաթվա ընթացքում առաջադրանքների վրա աշխատելով:
- Մասնագիտական աշխատանք (եթե առկա է)
- Առաջին մասնագիտությամբ Հաշվապահ եմ: Ավարտել եմ Երևանի պետական Ֆինանսատնտեսագիտական քոլեջը Հաշվապահական հաշվառում և Էկոնոմիկա բաժինը:Ներկայումս աշխատում եմ Տ Քնսթրաքշն ՓԲԸ ում որպես հաշվետար:Շատ սիրում եմ իմ մասնագիտություն , բայց նաև ինձ ուզում եմ փորձել այս ոլորտում : Չէ որ այս մասնագիտությունը ինքն իրենով արդեն իսկ շատ հետաքրքիր է, իսկ աշխատելը կարծում եմ էլ ավելի:
- Այլ աշխատանքային ծանրաբեռնվածություն (այդ թվում ոչ մասնագիտական, չգրանցված)
- Ոչ մասնագիտական աշխատանքային ծանրաբեռնվածություն չունեմ , օրվա մեծ մասը աշխատում եմ , իսկ մյուս մասը անցկացնում եմ ընտանիքիս հետ:
- Տարեկան ֆոտոպատում, ֆիլմ (կուրսի ընդհանուր աշխատանքը)