2021- 2022 ուստարի, տարեկան հաշվետվություւն

Այս առարկան ինձ համար վերհիշում էր և լավ հիշողությունների  վերապրում:Ի պատիվ հիասքանչ մասնագետ Թ.Ղահրամանյանի ես վերհիշեցի Էպոսները, բանահյուսությունները:Այս առարկայի շնորհիվ իմ գիտելիքները հարստացավ, աշխարհայացքս  ընդլայնվեց: Վերհիշեցի  ժողովրդի  կողմից ստեղծած արժեքավոր ստեղծագործությունները:Սա ևս  մի  հնարավորություն ընձեռեց ինքնակրթությամբ  զբաղվելու, նորանոր գիտելիքներ ձեռք բերելու, խոսքի զարգացմանը նպաստելու համար: Կարողացա Հայ ժողովրդական բանահյուսության  նմուշներից  ընթերցել մի քանիսը:Իմանալ  պատմական  զարգացման փուլերը, ժամանակահատվածը: Ընթերցեցի առած ասացվածքներ, պարերգեր, սիրային և  աշխատաքային խաղեր:Կարողացա  կերպարները վերլուծել և տեղադրել իմ անձնական բլոգում:Բացի այս ամենը նաև տարբեր ժանրի՝քննարական, կենցաղային,ծիսական, ստեղծագործություններ ընթերցեցի:Քնարական պանդխտության երգերից մի քանիսը նույնիսկ ինձ անծանոթ էին, դրանք ընթերցեցի:Հայ մակագիրներից շատերի  ստեղծագործությունները կարդացի, վերլուծեցի:

Գրադարանը  մշակույթալուսավորական  և գիտաօժանդակ հիմնարկ է, որտեղ պահվում են տպագիր, ձեռագիր և էլ. կրիչներով նյութեր, ռեսուրսներ:Գրադարանների  դերն է տպագիր արտադրանքի հավաքումը, գրքի պրոպագանդան, ընթերցողների սպասարկումը, ինչպես նաև ինֆորմացիոն մատենագիտական աշխատանքը: Գրադարանային գործը ուսումնասիրելիս  ես այս ամենը կարողացա  ընկալել և քիչ թե շատ տիրապետել այս աշխատանքին:Բանիմաց մասնագետների շնորհիվ ես  կարողանում եմ տարանջատել  տասնորդական  դասակարգումը, հեղինակային աղյուսակները: Կարծում եմ էլի շատ  աշխատանքների հետ կծանոթանանք և կկարողանանք այդ աշխատանքում հմտանալ:

Գրադարանային գործ առարկան, իր մեջ ներառում է  գրադարանագիտություն, որը գիտության  մի ճյուղ է և ուսումնասիրում է երկերի  հասարակական գրադարանային օգտագործման նպատակները, սկզբունքները, կազմակերպման միջոցներն ու եղանակները:Ըստ գրականության կազմի` գրադարանները լինում են  համընդհանուր, բազմաճյուղ և ճյուղային:Կարճ ժամանակում կարողացա որոշակի  գիտելիք ստանալ գրադարանային գործի, սպասարկման,դասակարգման,էլեկտրոնային գրադարանների  և այն ամենի մասին ինչը վերաբերվում է գրադարանավարին:Գրադարանվարը  պետք է  կարողանա  կատարել գրքերի և  այլ հրատարակությունների (գրադարանային ֆոնդի) հաշվառում, իրականացնել  ռեսուրսի սպասարկում :

Պետք է  մասնակցի ֆոնդերի պահպանման , օգտվելու կարգերի ու կանոնների ստեղծման  աշխատանքին: Այնուհետև կարողանա դասիչավորել, տեղաբաշխել, կազմել գրացուցակներ, հաշվառել գրադարանային ֆոնդը:

  • Ուսումնական տարվա ձեռքբերումը (պատում)
  • Բացի այս գիտելիքները ստանալուց ես մեկ այլ ձեռքբերումներ էլ ունեցա՝ ծանոթացա մի խուբ  անձանց հետ, որոնց հետ կշարունակեմ  ես մեկ ուսումնական տարի :Նրանցից  շատ նոր մտքեր   և հայցքներ, մեկնաբանություններ լսեցի, կիսվեցինք  կարծիքներով: Ինչու չէ, դա էլ մեծ ձեռքբերում էր ինձ համար: Յուրաքանչյուրը մեկ անհատ է, որոնց հետ  շփվեցի:
  • Ուսումնական տարվա ընթացքում բացակայություններ (նշել քանակը և գրել, թե ինչպես եք լրացրել բացթողումը)
  • Ունեմ 3 բացակայություն նախապես Լուսինե Ալեքսանյանին զգուշացրել եմ պատճառի և բացակայության համար:Բացթողնված օրերի առաջադրանքները լրացրել եմ , շաբաթվա ընթացքում առաջադրանքների վրա աշխատելով:
  • Մասնագիտական աշխատանք (եթե առկա է)
  • Առաջին մասնագիտությամբ Հաշվապահ եմ: Ավարտել եմ Երևանի պետական Ֆինանսատնտեսագիտական քոլեջը Հաշվապահական հաշվառում և Էկոնոմիկա բաժինը:Ներկայումս աշխատում եմ Տ Քնսթրաքշն ՓԲԸ ում որպես հաշվետար:Շատ սիրում եմ իմ մասնագիտություն , բայց նաև ինձ ուզում եմ փորձել այս ոլորտում : Չէ որ այս մասնագիտությունը ինքն իրենով արդեն իսկ շատ հետաքրքիր է, իսկ աշխատելը կարծում եմ էլ ավելի:
  • Այլ աշխատանքային ծանրաբեռնվածություն (այդ թվում  ոչ մասնագիտական, չգրանցված)
  • Ոչ մասնագիտական աշխատանքային ծանրաբեռնվածություն չունեմ , օրվա մեծ մասը աշխատում եմ , իսկ մյուս մասը անցկացնում եմ ընտանիքիս հետ:
  • Տարեկան ֆոտոպատում, ֆիլմ (կուրսի ընդհանուր աշխատանքը)

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *