Category Archives: Գրադարանային գործ

Գրքի փառատոն Երեվանում

Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը տեղի ունեցավ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը: Փառատոնի շրջանակում նախատեսված են շուրջ 60 միջոցառումներ՝ բացառիկ զեղչով գրքի տոնավաճառ, գրական հանդիպումներ, վարպետության դասեր, ընթերցումներ, շնորհանդեսներ, գրական մրցանակաբաշխություն: Ներկայացնում ենք ողջ ծրագիրը՝ առանձնացնելով միջոցառումներից մեր կարծիքով ամենահետաքրքրականները։

Փառատոնին մասնակցում էին անվանի գրողներ Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սլովենիայից, Կիպրոսից: Նրանց թվում են Եվգենի Վոդոլազկինը, Ալեքսեյ Սալնիկովը, Կլաուդիո Պոցցանին, Մաքսիմ Ամելինը, Մայա Կուչերսկայան, Մարտին Սոլոտրուկը, Շալվա Բակուրաձեն, Լիլի Միխաիլիդիսը:

Հոկտեմբերի  2-ին  Մխիթար  Սեբաստացի   քոլեջի   առաջին, երկրորդ   կուրսի  ուսանողները, ղեկավար՝ Լ. Ալեքսանյանի  ուղեկցությամբ   մասնակցեցինք  Հովհ. Թումանյանի  տանը՝ բնության  գրկում, գողտրիկ  մի  անկյունում,  տեղի  ունեցող  հանդիպմանը, որտեղ  հյուրերը  մանկագիրներ՝  Անաստասիա  Ստրոկինան, Շամիլ  Իդիատուլինը, Նինա   Դաշևսկայան  էին, վարող՝  Դարյա  Կուզինանայի  հետ:Նրանք   խոսեցին , ներկայացրեցին  իրենց: Յուրաքանչյուրը  պատմեց  իր մանկության սիրելի  հերոսի  մասին, նաև իրենց գրած  իր  ամենասիրելի  ստեղծագործության  հերոսի  մասին:

ՀԱՐԻՍԱՅԻ ԾԵՍԸ ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑՈՒ ԱՆՎԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Մխիթար Սեբաստացի քոլեջում ամեն տարի տոնում են Հարիսայի ծեսը։ Այս տարի նույնպես նոյեմբերի 26 -ին տոնը նշվեց մեծ շուքով։Այն սկսվեց Սուրբ Երրորդություն եկեղեցուց ՝ ժամեգությամբ այնուհետև եկեղեցու բակում երգ և պարով։Ծեսին մասնակցեցինք առաջի և երկրորդ կուրսի ուսանողներով։Եկեղեցուց հետո գնացինք քոլեջ շարունակվեց երգ ու պարով և վերջում համտեսեցինք ավնդական համեղ հարիսան ։

Հանդիպում Լոս Անջելեսի «Կենտրոնական գրադարանի» գրադարանավար, Դավիթ Թուրշչյանի հետ

2023թ-ի Սեպտեմբերի 24-ին  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Քոլեջը  հյուրընկալել էր Լոս Անջելոսի «Կենտրոնական գրադարանի» գրադարանավար Դավիթ Թուրշչյանին,ով նաև կրթահամալիրի շրջանավարտ է։

Հանդիպումը հետաքրքիր էր, հենց իսկ առաջին րոպեներից , ուրախ ջերմ մթնոլորտում զրուցում Էինք , առաջի և երկրորդ կուրսի «Գրադարանային գործ» բաժնի ուսանողներով։

Հանդիպման նպատակներ էրծանոթանալ Լոս Անջելեսի «Կենտրոնական գրադարանի» գործունեությանն ու գործառույթներին: Պարոն Թուրշչյանը բավականին մանրամասն պատմում էր այտեղի գործունեության մասին , ես իմ մեջ շատ բացահայտումներ արեցի և հասկացա, որ ի տարբերություն այստեղի Հայաստանի գործող գրանդարանների նշեմ, որ ԱՄՆ-ի գրադարանները բավականին լայն գործառույթներ ունեն. լեզուների ուսուցում՝ հեռավար և առկա, սոցիալական խորհրդատվություն, իրավաբանական խորհրդատվություն, աշխատանքի տեղավորման գործակալություն, աշխատանքնային փաթեթների ստեղծման ծառայություն, գրքի սպասարկում, հանդիպում հեղինակի հետ, աշխատանք դպրոցների հետ, աշխատանք վետերանների հետ և վետերանների մասնակցությամբ և այլ բազմազան աշխատանքներ: Ինչպես նաև ծանոթացանք գրանդարանում գործող տուգանքների մասին:Հանդիպումը ընթացավ հարց ու պատասխանով:Բոլոր ուսանողները շատ գոհ էին հանդիպումը շատ  արդյունավետ էր:

Թեմա Ամեն ինչ գրքի մասին

Նվիրված <<Գիրք նվիրելու>> օրվան

ԹԵՄԱՅԻ ՆՊԱՏԱԿԸ- Ծանոթացնել երեխաներին գրքի ստեղծմանը,  կառուցվածքին, արթնացնել սեր դեպի գիրքը, ընթերցանությունը, հաղորդակից  դարձնել գրականությանը, հոգևոր-մշակույթային արժեքներին:

ՎԱՅՐԸ` Ամենայն Հայոց Վազգեն Առաջինի անվան 168 հիմնական  դպրոցի գրադարան:

Իրականացնողներ՝ 3 Բ –ի  դասարանի  դասղեկ Մ.Վարդանյան և  <<Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի>> քոլեջի <գրադանանային գործ>բաժնի 1-ին կուսի ուսանող  Լ. Սահակյան

Մասնակիցներ`3 Բ  դասարանի աշակերտներ, նույն դպրոցի երգչախումբ:

Թեմայի նկարագրություն` Աշակետները խոսեցին գրքի ստեղծման, գիրքը որպես նյութական առարկա, գրքի ստեղծումը պահանջվող ժամանակի մասին:Նրա կառուցվացքի ընդհանուր բաղադրիչների մասին:Էլեկտրոնային  գրատախտակով  ցուցադրվեց  աշխարհի մեծ և փոքր գրքերը, տարբեր կշիռ  ունեցող գրքերը, մատենադարանում պահվող ուրբաթագիրքը: Ցուցադրվեց օնլայն  գրադարանները , բացատրվեց ինչպես կարելիա  է  օգտվել մեդիա գրականությունից:

Գրադարանավարը ցանոթացրեց գրքի պատմությանը, կապված գրքի ստեղծման և գրատպության հետ:

Վերջում  երեխաները եզրափակեցին հանրահայտ մարդկանց ասույթներով՝ գրքի  մասին:

Որպես խրախուսանք ուսուցչուհին խոստացավ հաջորդ օրը նրանց տանել Մատենադարան:

«Գրադարանային գործ» մասնագիտության ամփոփիչ առաջադրանք

Հայժողովրդականբանահյուսություն

1․ Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը․

բանահյուսությունը այս կամ այն ժողովրդի ստեղծած բանավոր ստեղծագործության ամբողջությունն է

բանահյուսությունը այս կամ այն ժողովրդի տաղանդավոր անհատի կամ հեղինակի առանձին ստեղծագործություն է։

2․Առանձնացրո՛ւ ժողովրդական բանահյուսությանը բնորոշ առանձնահատկությունները․

  1. ստեղծվել են դարերի, հազարամյակների ընթացքում
  2. փոխանցվել են բանավոր ճանապարհով
  3. պահպանվել են դրանք ստեղծող հեղինակների անունները
  4. կոլեկտիվ ստեղծագործությունների արդյունք են
  5. բանահյուսական ստեղծագործությունները տարբերակներ չունեն
  6. դրանցում արտացոլված են ժողովրդի պատմության կարևոր դրվագները, պատկերացումները բնության ու հասարակական կյանքի մասին, ժողովրդական իմաստնությունը։

3․Թվարկի՛ր ժողովրդական բանահյուսության՝ էպիկական և քնարական ժանրի քեզ ծանոթ տեսակները։

Էպիկական — առակներ,ավանդույթուններ,էպոսներ,ասացվածքներ:

Քնարական –խաղիկ, ծիսական, օրորոցային,սիրային երգեր: 

4․Օգտվելով հայերենի բացատրական բառարանից՝ բացատրի՛ր բանասաց, բանագետբանահավաք բառերի իմաստները։

Բանասաց—ասացող, պատմող:

Բանագետ—բանիմաց ,ժողովրդական բանահյուսության մասնագետ։

Բանահավաք—ժողովրդական բանավոր ստեղծագործությունները հավաքող գրի առնող:

5․Ո՞վ է հայ առաջին «բանահավաքը», ում շնորհիվ մեզ են հասել հայ ժողովրդական առասպելները։ Մովսես Խորենացի։

6․Ժողովրդական ո՞ր տոնի ծիսական նկարագրությամբ է սկսվում Խ․ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը։ Ի՞նչ գիտես այդ տոնի մասին։

Վեպը սկսում է Բարեկենդանի տոնով:Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն:Մարդիկ մաղթում էին միմյանց բարի կենդանություն:այս տոնի ժամանակ չքավորներն ու աղքատներն էին  վայելում տոնական սողանը:Այդ օրը հիշում են  նաև պանդխտության մեջ գտնվողներին ու երգում էին հատուկ տաղեր:

7․Ինչպե՞ս է կոչվում ժողովրդական բանահյուսության էպիկական ժանրի այն ստեղծագործությունը, որը դժվար լուծելի հարց է, առարկայի, երևույթի փոխաբերական պատկերումն է,  ունի ճանաչողական, ուսուցողական և գեղարվեստական արժեք։ Գրի՛ր մեկ օրինակ։

Հանելուկներ:

Երբ դնում ենք, կտրատում, մանրիկ-մանրիկ մասնատում, լացացնում է ինձ ու քեզ, անունն ասա, թե գիտես։ Սոխ

8․Ո՞րն է քառատող քնարական ստեղծագործության այն տեսակը, որոնցում արտացոլվել են սիրո, աշխատանքի մոտիվներ, աչքի են ընկնում գեղարվեստական հակիրճությամբ ու զգացմուքների անմիջականությամբ և արևելյան ժողովրդական պոեզիայում հայտնի են բայաթի, ռուբայի անվանումներով։ Գրի՛ր մեկ օրինակ։

Ժողովրդական խաղիկներ

Առակ էլար մեջգեղին,

Սիրտդ ընկավ օձուն լեղին.

 Քու հորն ու մորն ինչ ասեմ,

Որ քե տվին տախ տղին:

Մասնակցություն 8 նոր գրքի «Ձմեռային փառատոնին»

Ես Լուսինե Սահակյանն եմ: Սովորում եմ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Գրադարնային գործ» բաժնի առաջին կուրսում:
Փետրվարի 19-ին մասնակցեցի  New meg հրատարակչության  նախաձեռնությամբ  կազմակերպած գրքի «Ձմեռային փառատոն»-ին: Ութ նոր գրքերի շնորհանդես էր: Շատ տպավորված էի շնորհադեսով առաջին անգամ էի գտնվում նմանատիպ շնորհանդեսի:Փառատոնի ընթացքում ներկայացվեցին ժամանակակից գրող Սուրրեն Սարգսյանի «Հայաստանն և Բուշն անձամբ. Հայ -ամերիկյան շփումների գաղտնազերծված մանրամասներ»Նարինե Աբգարյանի «Դրսեկը» և «Մանյունյան գրում է ֆանտասծիկ վեպ» գրքերը: Հնարավորություն ունեցանք ծանոթանալու և լսելու գրքի հեղինակ- ստեղծագործողներին: Փառատոնը  ոգևորող էր, հեղինակների հետ հանդիպումները կրկնակի հետաքրքրություն հաղորդեցին:

Աշխատանքնային երգեր

OLYMPUS DIGITAL CAMERA

Աշխատանքային երգերը աշխատանքի գործընթացում ստեղծված և նրան ուղեկցող ժողովրդական երգեր են։ Հայ ժողովրդական աշխատանքային երգերից տարածված են եղել հորովելները, երկրագործի (կամ շինականի), սերմնացանի (երգ–աղոթքներ), հնձի, սայլի, քաղհանի, կալի, ճախարակի, խնոցու, սանդի և այլ երգերը։ Աշխատանքային երգերում փորձ է արվում արտահայտել շինականի և արհեստավորի սոցիալական վիճակը։ Դրանց մեջ շինականն իր հոգսերն է կիսում գութանի, արորի ու եզան, իսկ գեղջկուհին՝ ճախարակի, խնոցու, իլիկի, սանդի և այլ գործիքների հետ։ Աշխատանքային երգերին հատուկ մոտիվներ կան նաև սիրո, հարսանեկան, վիճակի երգ–խաղիկներում, ինչպես և հայրեններում։ Հայկական աշխատանքային երգերից շատերը գալիս են խոր հնուց և պարունակում են հմայական աղոթքի երանգներ։ Խորհրդային շրջանում հայկական աշխատանքային երգերում երևան եկան կոլտնտեսային գյուղը, կոլեկտիվ աշխատանքը, տրակտորն ու կոմբայնը գովերգող մոտիվներ։

Գութանի երգ

Շորորա, դեհ, Մարալ, շորորա,

Գութան ակոսան կ՚ օրորա,

Դուշմանի տնիկն ավիրա,

Շեպեթ ակոսներ կը շինա:

Չորս գոմեշ ակոսին,

Արև առիր կոտոշին,

Բարև տաս ոժանվարին,

Բարով դարձիր վեր գործին:

Խնոցու երգ

Հարի, հարի, խնոցի,

Մեջդ բարի, խնոցի,

Ունգդ բարակ, խնոցի,

Մեջդ կարագ, խնոցի,

Իմ խնոցում եղ չի կա,

Փեսես եկավ, տեղ չկա:

Կալի երգ

Քաշի բալա ջան, քաշի,

Քաշի դռնաղդ մաշի,

Ա՜յ ել, Մարալ ջան,

Վզիտ ղուրբան, Ջեյրան ջան:

Քյուլաշը խայան տառցավ,

Իմ ցավը բայան տառցավ,

Ա՜ յ ել, Մարալ ջան,

Վզիտ ղուրբան, Ջեյրան ջան:

Սերմնացանի երգ

Ա՜յ սերմնացան, սերմնացան,

Ասվազ օրհնա քո կործ-պան:

Աշխար կշտացնող տու ես,

Թամմըզ փեշաքքար տու ես:

Աշխարի աշկ քո ծեռնի,

Տու չըլես` շատը կը մեռնի:

Դոշիտ դաստխանին ղուրբան,

Ոտիտ չարոխին ղուրբան:

Ա՜յ սերմնացան, սերմնացան,

Ասվազ օռհնե քո կործ-պան

ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ

Հունվար

22-Առնո  բաբաջանյան հայ կոմպոզիտոր,դաշնակահար

24-Կրթության միջազգային օր

27- Վոլֆգանգ Ամադեոս Մոցարտ-ավստրիացի  կոմպոզիտոր

28- Հայոց բանակի օր

Փետրվար

14-Տեառնընդառաջ

19-Գրիք նվիրելու  օր

Հովհաննես  Թումանյանի  ծննդյան օր

21-Մայրենի  լեզվի  միջազգային օր

Մարտ

3- գրողի միջազգայի օր

Սպարապետ  Վազգեն Սարգսյանի  ծննդյան օր

8-Կանանց միջազգային օր

20- Երջանկության միջազգային օր

21-Պոեզիայի  համաշխարհային օր

  Ապրիլ

1-Կատակի և հումորի օր

        Թռչունների օր

2-  Մանկական գրքի  միջազգային օր

7- Առողջապահության համաշխարհային օր

Մայրության գեղեցկության օր

18-Հուշարձանների և  տեսարժան վայրերի  միջազգային օր

22-Երկիր  մոլորակի  միջազգային օր

24-Հայոց ցեղասպանության հիշատակի օր

25-Հայոց  սահմանապահի օր

  Մայիս

1-Աշխատանքի և համերաշխության միջազգային օր

8-Երկրապահի օր

Կարմիր  խաչի և կարմիր մահիկի միջազգային օր

9-Հաղթանակի և  խաղաղության օր

15-Ընտանիքի միջազգային օր

18-Թանգարանների միջազգային օր

27-Թատրոնի միջազգային օր

28-Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օր

Հունիս

1-Երեխաների  պաշտպանության միջազգային օր

21-Բուժաշխատողի օր

 Հուլիս

5-Սահմանադրության օր

14-Ֆրանսիայի  անկախության օր

20-Շախմատի միջազգային օր

Սեպտեմբեր

1-Գիտելիքի և դպրության օր:

2-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման օր  /30 տարի 1991թ./

8-Գրագիտության միջազգայւն օր,լիագրողների համաշխարհային օր:

20-Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի ծննդյան օր:

28-Հայոց բանակի ստեղծման օր:

Հոկտեմբեր

5-Ուսուցչի օր:

7-Գրադարանավարի օր

20-Հայ կոմպոզիտոր Ալ.Սպենդիարյանի  ծննդյան օր

Նոյեմբեր

13-Բարության միջազհային օր

Դեկտեմբեր

3-Հաշմանդամների միջազգային օր

7-Երկրաշարժի  զոհերի հիշատակի օր

10-Արցախի   սահմանադրության օր

Պանդխտության երգերը՝ որպես բանահյուսական քնարական ստեղծագործություն

Фото0272

Քնարական բանահյուսությունը իր բնույթով, կիրառությամբ ու թեմատիկայով բաժանվում է մի քանի տեսակի` գեղջկական, պանդխտության, զինվորական, օրորոցային և մանկական երգերի: Պանդխտության երգերն առնչվում են հայ ազգային-սոցիալիստական կյանքին բնորոշ երևույթներից մեկի՝ պանդխտության հետ: Այս երգերը մեզնում  սկսել են ձևավորվել դեռ վաղ միջնադարից:

Այդ երգերին բնորոշ են օտարություն մեկնողի և նրա հարազատների հրաժեշտի, պանդուխտի կարոտի, տառապանքի, հիվանդության, մահվան , հայրենիքում հարազատների սպասումների, ինչպես նաև պանդուխտի վերադարձի ու դրա հետ կապված ուրախ ապրումների մոտիվները: Պանդխտության երգերը գեղարվեստական կատարելիության հասած երգեր են:  Դրանց մեծագույն մասը երգվում են:

Առաջադրանքներ

1.Պանդխտության երգերն ուրիշ ինչպե՞ս են կոչվում մեզանում:

2.Հայ ո՞ր հեղինակներն են  գրել ստեղծագործություններ պանդխտության  թեմաներով:

3.Հետևյալ պանդխտության թեմաներով երգերն ու խաղիկները տեղադրի՛ր քո բլոգում:

Պանդխտության երգեր և խաղիկներ  

ԿՌՈՒՆԿ

Կռո՛ւնկ, ուստի կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս,
Մի՛ վազեր, երամիդ շուտով կըհասնիս,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՛ս։

Թողել եմ ու եկել մըլքերս ու այգիս,
Քանի որ ա՛խ կանեմ, կը քաղվի հոգիս,
Կռո՛ւնկ, պահ մի կացիր, ձայնիկդ ի հոգիս,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։

Աշունն է մոտեցել, գնալու ես թետպիր,
Երամ ես ժողովել հազարներ ու բյուր,
Ինձ պատասխան չտվիր, ելար գնացիր,
Կռունկ, մեր աշխարհեն գնա՛, հեռացի՛ր։

ԱՆՏՈՒՆԻ

Սիրտըս նման է էն փըլած տըներ,
Կոտրեր գերաններ, խախտեր է սըներ,
Բուն պիտի դընեն մեջ վայրի հավքեր,
Երթամ, ձի թալեմ էն գարնան գետեր,
Ըլնեմ ձըկներու ձագերացըն կեր,
Ա՜յ, տո լաճ տընավեր։

Սև ծով մ’եմ տեսե, սիպտակն էր բոլոր,
Ալին կըզարներ, չէր խառնի հիրոր,
Էն ո՞րն է տեսե մեկ ծովն երկթավոր,
Անտունի սիրտն է պըղտոր ու մոլոր,
Ա՜խ, իսկի մի լնիք սըրտիկ սևավոր,
Ա՜յ, տո լաճ տընավեր։

ՂԱՐԻԲ ԵՄ, ՆՈՐ ԵՄ ԵԿԵԼ

Երկեն արտը գարի ա,
Ղարիբ եմ, նոր եմ եկել
Քեզի, աղջիկ,
Խոսքերրդ շաքարի ա,
Այլուղով գյուլ եմ բերել
Քեզի, աղջիկ։

Նախըրգընեն ուռի ծառ,
Ղարիբ եմ, նոր եմ եկել
Քեզի, աղջիկ,
Խնձոր գըցեմ, արի, տար,
Այլուղով գյուլ եմ բերել
Քեզի, աղջիկ։

Խընձոր ունիմ, կըծած ա,
Ղարիբ եմ, նոր եմ եկել
Քեզի, աղջիկ,
Չորս բոլոր արծթած ա,
Այլուղով գյուլ եմ բերել
Քեզի, աղջիկ։

Տըղա, ալ ձիդ խաղցրու,
Ղարիբ եմ, նոր եմ եկել
Քեզի, աղջիկ,
Սիրածըդ առ ու փախցրու,
Այլուղով գյուլ եմ բերել
Քեզի, աղջիկ։

ԿԱՅՆԵԼ ԵՄ, ԳԱԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ

Կայնել եմ, գալ չեմ կարող,
Լըցվել եմ, լալ չեմ կարող
Քանի որ գնացել ես,
յար ջան,
Անունըդ տալ չեմ կարող։

Աչքերըս ճամփիդ մընաց,
Խելքըս ինձանից գընաց,
Քո սիրուն, իմ գըլխի տեր
յար ջան,
Յոթն օր մընացի քնած։

Լալվարա ջուրը սառն ա,
Օտարությունը դառն ա.
Տունըդ դարձիր, իմ աղբեր
յար ջան,
Բոլորքըս պըստիկ գառն ա։

ՀԵՌՈՒ ՏԵՂ ՅԱՐ ՈՒՆԵՄ

Հեռու տեղ յար ունեմ,
Ծաղկած սար ունեմ,
Հոտավետ ծաղիկ է,
Բուրմունքին մեռնեմ
Չի գալիս որ տեսնեմ
Կարոտս առնեմ։

Արի յար, արի յար,
Սիրած աղջիկդ եմ,
Քո ճամբին վարդ, մանուշակ,
Նարգիզ կըցանեմ։

Մեզի մոտ գարուն է,
Վարդեր են բացվել,
Ամեն վարդ քաղելիս,
Միշտ քեզ եմ հիշել,
Քո գալու օրերին,
Շատ եմ սպասել։

Արի յար, արի յար…

Բըլբուլ եմ պարտեզում,
Ես քեզ եմ երգում,
Սիրտս վառ կրակ է,
Ախ մարող չունեմ,
Առանց քեզ անուշ յար,
Հանգիստ քուն չունեմ։

Արի յար, արի յար…

Առաջադրանք

1 Օտարության երգեր Անտուններ

2 Ավետիք Իսահակյան Նահապետ Քուչակ

ԳՈՒԹԱՆԻ ԵՐԳԸ

Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շուռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է աստված, հորովե՜լ։

Քաշի՛, եզը, ուսիդ մատաղ,
Քաշի՛, քաշենք, վար անենք,
Ճիպտի՛ն արա, քըշի՛, հոտաղ,
Մեր սև օրին ճար անենք։

Պարտքատերը գանգատ գնաց,

Քյոխվեն կըգա, կըծեծի,
Տերտերն օրհնեց, անվարձ մնաց,
Կըբարկանա, կանիծի։

Էն օրն եկան թովջի արին,
Հարկ են ուզում տերության.

Ի՞նչ տամ կոռին ու բեգյառին…
Վարի՛, վարի՛, իմ գութան։

Ձեռըս պակաս, ուժըս հատած,
Հազար ու մի ցավի տեր,
Ինձ են նայում մերկ ու սոված

Մի տուն լիքը մանուկներ։

Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շո՛ւռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյա՜լ է աստված, հորովե՜լ։

ՀԻՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,

Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,

Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում―
Տաղ էինք ասում։

Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,

Բայց մեզ պես չապրեք…»

Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Ու ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս

Ինչու ասացին. — «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,

Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»