Category Archives: Պրակտիկայի փաթեթ

Այց` Գրատպության թանգարան և Հայաստանի ազգային Գրադարան

2023թ-ի մայիսի 4-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի առաջի և երկրորդ կուսի ուսանողներով ,մեր ղեկավար` Լուսինե Ալեքսանյանի նախաձեռնությամբ, այցելեցինք Գրատպության թանգարան և Հայաստանի ազգային գրադարան:

Գրատպության թանգարանը գործող թանգարան է ,որը ներկայացնում է հայ գրատպության անցած պատմությունը:

Շրջեցինք թանգարանի 6 սրահներով, մանրամասն ծանոթացրեցին ինչպես նաև ցույց տվեցին հայերեն առաջին տպագիր աստվածաշունչը, հայատառ առաջին տպագիր քարտեզը և այլն:

Գրի ակունքները  սրահում առաձնացված էր, նմուշներ ժայռապատկերներ, սեպագիր արձանագրությունները: Հայոց Այբուբենը սրահում ներկայացված էր գրչության տեսակները:Հայ գրատպության առաջնեկները սրահում ներկայացված էր հայերեն տպագիր առաջին գիրքը՝ Ուրբաթագիրքը ,որը տպագրվել է Վենետիկում 1512թ-ի Հակոբ Մեղապարտի կողմից:Հայկական գրատպության սփյուրք սրահում ներկայացված էր այն հիմնական երկրները որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել են հայերեն գրքեր:Գրահրատարակչություն սրահում ցուցադրված էր տպագրական մեքենաներ, հայկական տպարանների նկարներ:Գրի հավերժությունը սրահում ցուցադրված էր Հայաստանի և Արցախի մամուլի եզակի նմուշներ:

Ինչպես նաև իմացանք, որ 2018 թվականի հունվարից Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը դարձել է Եվրոպական գրատպության թանգարանների ասոցիացիայի անդամ:Շատ տպավորված էինք, հետաքրքիր էր տեսնել նմուշներ որը մեր երկրի պատմություն է:

Անմիջապես գրատպության թանգարանից հետո , այցելեցինք Հայաստանի ազգային գրադարան : Մենք եղանք ամենամեծ ընթերցասրահում , այնտեղ կար ընդհանուր 16 ընթերցասրահ:Նաև եղանք թվայնացման բաժնում, տեղեկացանք որ 2013 թ-ին Հայաստանի համահայկական հիմնադրամի շնորհիվ ձեռք են բերել արդի նոր սարքավորումներ, և գործածում են մինչ օրս:

Այց ՝ խնկո ապոր անվան ազգային մանկական գրադարան

2023 թ—ի ապրիլի 28_ին գրադարանային գործ բաժնի առաջի և երկրորդ կուրսի ուսանողներով այցելեցինք Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան։Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը տեղեկատվական, մշակույթային կրթադաստիարակչական գործունեություն իրականացնող կազմակերպություն է Երևանում։ Շենքը 4 հարկ էր , մենք մեր ունեցած ժամանակահատվածում եղանք գրեթե բոլոր սենյակներում, գրքի մշակման , համալրման, մատենագիտության, երաժշտության, սպասարկման սրահում ։Ինչպես նաև մանրամասն ծանոթացանք ԿՈՀԱ ծրագրին, և իր գործառույթներին։Այցը շատ հետաքրքիր էր և տպավորիչ։

Հայաստանի Ամերիկյան համալսարան

Մայիսի  16-ին   ժամը 11-ին Մխիթար  Սեբաստացի կրթահամալիրի  <<Գրադարանային գործ>>  բաժնի  առաջին  կուրսի ուսանողներով,  մեր պրակտիկայի շրջանակներում այցելեցինք  Հայաստանի  Ամերիկյան  համալսարան  <<Փափազյան գրադարան >>:Մեզ դիմավորեց գրադարանի տնօրեն  Սաթենիկ  Ավագյանը,ինչպես նաև տեղեկատվության և սպասարկման  բաժնի ղեկավար Հասմիկ Գալստյանը:Միմիանց հետ ծանոթանալուց հետո շրջեցինք գրադարանում : Գրադարանը ընդարձակ  էր, գեղեցիկ կահավորված, լուսավոր շատ հաճելի էր գտնվել այնտեղ: Ամեն հնարավոր պայմանները սեղծել էին , իրենց ուսանողների հարմարավետության համար,նունիսկ խմբակային աշխատելու համար:Գրադարանում սպասարկումը կազմակերպված էր  բացառապես  Էլեկտրոնային տարբերակով:Ուսանողը անձամբ էր գտնում գիրքը և մոտեցնում գրադարանին: Գրադարանից կարող էին օգտվել  միայն  տեղի ուսանողները:Ուսանողները ոչ միայն օգտվում էին գրադարանից անվճար,այլև էլեկտրոնային տարբերակով կարող էին  օգտվել այլ գրադարանային  ցանցերից: Նրանց աշխատելաոճը ինձ շատ դուր եկավ, տարբերվող էր և յուրահատուկ:Շնորհակալ ենք  գրադարանի ողջ սպասարկման անձնակազմին, հագեցած  և հետաքրքիր օր ունենալու համար:

Զանգակ հրատարակչություն

Ապրիլի 27 –ին մեր պրակտիկայի շրջանակներում մենք այցելեցինք Զանգակ հրատարակչություն <<Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի  գրադարանային գործի 1-ին  կուրսի ուսանողներով : Մեզ ողջունեց  Զանգակ  հրատարակչության  հեղինակային իրավունքների պահպանման գծով պատասխանատու Աննա  Չիթչյանը:

Շրջեցինք տպարանում,  ծանթացանք  աշխատակիցների հետ, տեսանք վերջին ստանդարտներին համապատասխան սարքավորումներ, որոնց միջոցով  գիրքը գալիս է  իր վերջնական տեսքին:Մինչև տեսնելը , չէինք պատկերացնի, թե ինչ երկար, մանրակրկիտ և պատասխանատու աշխատանք է տարվում գիրքը ստեղծելու և վերջնական  տեսքի բերելու համար:Այդ գործընթացը բավականին հետաքրքիր էր, բայց միևնույն ժամանակ շատ բարդ: Տպարանի շրջայցից հետո  մենք ունեցանք զրույց-քնարկում Աննա Չիթչյանի հետ  շատ այլ հարցերի շուրջ, հեղինակային իրավունքի  պահպանման մասին, գրքի ստեղծման և ձևավորման մասին , նաև ֆինանսական նրբություների մասին:

Նաև եղանք գրախանութում, որտեղ ամեն բան շատ  գեղեցիկ էր մթնոլորտը տրամադրող :

ՆԶԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարան

  Ես՝ Լուսինե Սահակյանն եմ,  սովորում եմ << Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում գրադարանային բաժնի 1-ին կուսում: Այսօր  22.04.2022թ –ին ժամը 11-ին  Ը.Լուսինեի ուղեկցությամբ   մեր  քոլեջի ուսանողներով  այցելեցինք ՆԶԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարան, որը գտնվում է  Կոմիտասի 49/3 հացեում:

Գիտատեխնիկական գրադարանի  մասնագետները ներկայացրեցին համապատասխան բաժիններում իրականացվող գրականության համալրման , գիտական  և տեխնիկական ,  գրադարանային գործընթացների ավտոմատացման << ԻՐԲԻՍ>> համակարգում փաստաթղթերի  մուտքագրման աշխատանքները:Կազմակերպվեց  շրջայց  Հանրապետության 2-րդ  խոշոր  գրադարանի ֆոնդեր, այնտեղ ծանոթացանք  գրքերի , ամսագրերի, տարբեր կրիչների տեսքով արտոնագրային և  նորմանտիվ տեխնիկական  փաստաթղթերի, արդյունաբերական  կատալոգների հարուստ հավաքածուներին: Շրջայցի ավարտին  ունեցա մեծ տպավորություններ, որի արդյունքում էլ դարձա ՆԶԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանի բաժանորդ: Այսուհետ կօգտվեմ փաստաթղթերի էլեկտրոնային  ծառայության միջոցով թեմատիկ  սպասարկումից: