Category Archives: Դիպլոմային նախագիծ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պետական քոլեջ

                           «Գրադարանային գործ» բաժին 

         ԴԻՊԼՈՄԱՅԻՆ 

        ԱՇԽԱՏԱՆՔ                                                                                                                                                                                                                                         

ԹԵՄԱ- 1.  ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ  ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ     

                   ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ 

               2.   ԹՎԱՅՆԱՑՄԱՆ  ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԸ                                                                                                                           

               ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ     ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ             

                                                                   Ուսանող`   Լուսինե  Սահակյան

                                                                   Ղեկավար` Նոնա  Գրիգորյան 

                                                                       ԵՐԵՎԱՆ  —  2023

                                                     ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

       Ներածություն   ___________________________________________________

     Ազգային և գիտական գրադարաններ   ________________________________

     Գլուխ 1.  Ժամանակակից  էլեկտրոնային գրադարաններ________________

     1.1  Էլեկտրոնային/թվային/ գրադարանի ստեղծման գաղափարը__________

     1.2  Անհատական համակարգիչների լայն տարածումը   __________________

     1.3 Թվային գրադարանի բաղկացուցիչ մասերը __________________________

      1.4  Էլեկտրոնային գրադարանների  դերն ու  նշանակությունը  ___________

      1.5  Էլեկտրոնային գիրք  ______________________________________________

    Գլուխ 2. Թվայնացման գործիքակազմը գրադարանավարի աշխատանքում  ___

    2.1 Թվայնացման մեթոդները __________________________________________

    2.2  Գրքային  սկաններ  _______________________________________________

    2.3   Սկանավորում  __________________________________________________

    2.4  Համակարգչի օգտագործումը էլեկտրոնային  գրադարաններում ______

                               ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Գրադարան -մշակութա-լուսավորական և գիտա-օժանդակ հիմնարկ՝ տպագիր արտադրանքի հասարակական օգտագործումը կազմակերպելու համար։ Գրադարանների դերն է տպագիր արտադրանքի հավաքումը, պահպանումը, գրքի պրոպագանդան, ընթերցողներին  գիրք սպասարկելը, ինչպես նաև ինֆորմացիոն մատենագիտական աշխատանքը։ Ըստ նշանակության և գրքային ֆոնդերի կազմի ու աշխատանքի մեթոդի, գրադարանները բաժանվում են երկու հիմնական տեսակի,

ա) մասսայական  և  բ) գիտակաև ու մասնագիտական։

Մասսայական գրադարանների թվին են պատկանում մշակույթի նախարարության կազմում գտնվող քաղաքային ու գյուղական, ինչպես և ձեռնարկությունների, ակումբների, մշակույթի տների գրադարանները։ 

Գիտական և մասնագիտական գրադարանները հիմնականում սպասարկում են գիտության, ժողտնտեսության և մշակույթի տարբեր ճյուղերի գիտնականներին ու մասնագետներին, ապահովում բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատությունների պահանջները, կատարում տեղեկատու-մասնագիտական և գրադարանագիտու թյան վերաբերյալ գիտահետազոտական աշխատանք, մեթոդական-մասնագիտական օգնություն են ցույց տալիս մասսայական գրադարաններին, հրատարակում մատենագիտական և գրադարա -նագիտական գրականություն։ Գիտական գրադարանների թվին են դասվում հանրապետա -կան, ակադեմիաների, համալսարանների, տարբեր ճյուղային մասնագիտացված ձեռնար-կությունների, ԳՀԻ-ների, բուհերի գրադարանները։

Հայաստանի գրադարանները բազմադարյան պատմություն ունեն։ Միջնադարյան աղբյուրներում նրանք կոչվել են գրատուն, գրանոց, արկեղք գրոց, գանձատուն, մատենադարան, դիվան, երբեմն էլ՝ նշխարանոց, նշխարախուց։ Եղել են վանքերին կից, երբեմն ունեցել են առանձին շինություն (Հաղպատ, Արգինա և այլն)։ Տարածված են եղել վանքերիև մոտակա քարայրային գրապահոցները, որտեղ տեղավորվում էր հաճախ մեծ  քանակությամբ գրականություն։ Որոշ գրատներում գրադարաների դեր են կատարել որմնախորշերը։ 10-րդ դարում հիմնված Սանահինի և 11-ում  Հաղպատի վանքերը :

Դեռևս  հնագույն  ժամանակներից  մարդը  փորձել  է  տեղեկատվություն  փոխանցել  գրի  միջոցով։  Հնում  գրադարաններ  եղել  են  վանքերին  ու  մենաստաններին   կից, տեղա -կայվել  են  առանձին  շինություններում  կամ  վանքամերձ  քարայրներում։ Գրադարանները  ազգերի,  հոգևոր  կյանքի  և  մշակույթի  զարգացման  մեջ  կատարել  ու  այսօր  էլ  կատարում  են  անփոխարինելի  դեր։   Յուրաքանչյուր  գրադարան  կոչված  է  իրականացնելու  իրեն  հատուկ  գործառույթները՝  պատմամշակութային տեղեկատվա -կան,   հաղորդակցական,  տեխնոլոգիական,  մանկավարժական,  վիճակագրական,  սպա -սարկման  և  այլն։  Որևէ  գրադարանի  առաջնահերթ  խնդիրն  է  կազմակերպել  իր  գրա -կանության  վերաբերյալ  տեղեկատվություն՝  ընթերցողներին  լավագույնս  սպասարկելու   համար։  ՈՒստի  անհրաժեշտ  է   սպասարկելի  դարձնել  գրադարանի  գրքային  ունեցված քը։  Դա  նշանակում  է  ստեղծել  տեղեկա-տուներ,  որոնցով  հնարավոր  լինի  ընթերցող- ներին  տեղյակ  պահել  գրադարանի  ունեցած  գրականության  մասին՝  նրանց  ապահով- ելով  անհրաժեշտ  տեղեկատվու-թյամբ։  Գրադարանի՝  մշակութային  հաստատություն -ներից   մեկի  սոցիալական  գործառույթները  մարդկության  պատմության  ընթացքում  ենթարկվել  են  փոփոխությունների։  Առաջին  գրադարանների  նպատակը  եղել  է  փաս -տաթղթերի  պահպանումը։  Գրադարանը  վերածվել  է  հասարակական  կառույցի,  որը  ներառում  է  տեղեկատվական    և  մշակութային  բաղադրիչներ  և  ապահովում  է  հասա -րակական  կապերի  ու  հարաբերությունների  կայունությունը։

Ավանդական գրադարանը իրականացնում է  հետևյալ գործառույթները.

  • Դասակարգում,ցուցակարգում,կազմում է գրադարանի հավաքածուի/ֆոնդի,ռեսուրսի/

գրացուցակը և մատենագիտությունը:

  • Հավաքում, կազմակերպում, պահպանում և օգտագործման է տրամադրում գրադարանային փաստաթղթերը:
  • Ապահովում է գրադարանից օգտվողների համար որակյալ ծառայություններների մատուցումը:
  • Տրամադրում է գրադարանի հավաքածուի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկույթյուններ  Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուի պետական գրացուցակի համար:
  • Նպաստում է կրթությանը,խթանում է ընթերցանությունը և քաղաքացիների սոցիալական հաղորդակցման գործընթացներին:
  • Ապահովում է գրադարանային հավաքածուն և ներդնում է նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ:

Ժամանակաշրջանի պահանջով տեղեկատվական շատ գործառույթներ փոխանցվում են տեխնիկական միջոցներին և համակարգիչներին։ Ավտոմատացումը փոխում է ավանդական գրադարանի տեսքը ինչպես գրադարանավարի, այնպես էլ օգտվողի համար։ Եթե առաջինի աշխատանքը դառնում է ավելի բարդ ու ծավալուն, ապա ընթերցողը ստանում է լայն հնարավորություն՝ օգտվելու տարաբնույթ ծառայու- թյուններից, որոնք մինչ այդ անհասանելի էին: Հասկանալի է, որ նման պարագայում վերանայման ու վերաիմաստա -վորման կարիք են զգում գրադարանային բազմաթիվ հասկացություններ: Համացանցը հիմնովին փոխում է պատկերացումները գրադարանային պաշարների հասանելիության և դրանք ընթերցողին մատուցելու նոր եղանակների նախագծման մասին:

Տեղեկատվությունը գնալով գերակշիռ է դաոնում շատ երկրների տնտեսություններում: Բազմաթիվ պահոցներ արդեն ունեն իրենց ինտերնետային հասցեներն ու բովանդակային շտեմարանները, որոնց «այցելուների» թիվն օրական հասնում է մինչև մի քանի հազարի: ճանապարհը դեպի տեղեկատվական հասարակարգ, որի կարևոր բաղկացուցիչներից են՝ թվային գրադարանները, տարածական կրթությունը և էլեկտրոնային առևտուրը, կառաջադրի լուծել բազմաբնույթ խնդիրներ՝ կազմակերպչական, տեխնիկական, իրավական, լեզվաբանական, ստանդարտացման:

  Թեմայի ընտրության պատճառներից մեկն է ակներև դարձնել ակնհայտը՝ ընդգծել           գրադարանավարի մասնագիտության զարգացման ընթացքը և ժամանակահատվածը:

Ժամանակի  պահանջներին համահունջ  կարողանալ օգտվել էլեկտրոնային գրադարան -ներից : Այժմ  Հայաստանի Հանրապետության գրադարաններից շատերը  ունեն իրենց   ռեսուրսների թլեկտրոնային /թվայնացրած/ կայքերը, ստորև  թվարկել եմ:

Ազգային և գիտական գրադարաններ

    Համալսարանական գրադարաններ

  • Երևանի պետական համալսարանի գրադարան — http://lib.ysu.am/index.html?mID=47&%3Flg=3
  • Հայաստանի ամերիկյան համալսարանի ՀԲԸՄ «Փափազյան» գրադարան — https://library.aua.am/
  • Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարան — https://library.anau.am/
  • Հայկական պետական մանկավարժական համալսարանի գրադարան —https://mankavarzh.do.am/
  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գրադարան — https://asue.am/am/library
  • Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գրադարան — https://polytech.am/en/library/ — Էջը մշակման փուլում է
  • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ — http://ijevanlib.ysu.am/

Ժամանակակից թվային տեխնոլոգիաները, համակարգչային ծրագրերը և համացանցի ընձեռած լայն հնարավորությունները չեն եկել գրադարանավարի մասնագիտությունը դուրս մղելու, ինչպես կարելի էր կարծել առաջին հայացքից, այլ եկել են բազում նորանոր առաջարկություններով, համաքայլ զարգացման նոր ուղիներով, նոր հնարավորություն -ներով, նոր լուծումներով և նոր հորիզոնների բացահայտման առաջարկներով:

Տեղին է ավելացնել, որ գրադարանավարներն էլ այդ հարուստ գանձարանների պահապ -անողն ու փոխանցողն են:

Նոր ժամանակները եկել են կոտրելու գրադարանավարի մասին տարիներ շարու- նակ ձևավորված կարծրատիպերը,նոր  ժամանակները  թույլ են տալիս  յուրա -քանրյուր գրադարանավարի յուրովի  ներկայանա իր  աշխատանքում  և  կարողանա աշխատանքը  կազմակերպել  ժամանականկից  պայմաններին ներդաշնակ,որը ցանկացած  գրադարանավարի համար  ողջյունելի է:

Թվային գրադարան ստեղծելիս կարևոր հանգամանք է նաև օգտվողների պահանջների և կարիքների հաշվառումը: Պետք չէ առաջնորդվել «եկեք ստեղծենք, և օգտվողներն  իրենք

 կգան» սկզբունքով: Ընդհակառակը, անհրաժեշտ է հետազոտել ե հասկանալ, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն օցտվողները թվային գրադարաններից, ի՞նչ տեսքով կցանկանային հաղորդակցվել բովանդակային շտեմարանների հետ, ծառայությունների ինչպիսի՞ցանկ  է

հարկավոր նրանց, և վճարման ի՞նչ մեխանիզմներ են գործելու առօրյա աշխատանքի ընթացքում: Առանձնակի ուշադրություն է պահանջում ընթացքում: Առանձնակի ուշադրություն է պահանջում ֆիզիկական արատ ունեցող օգտվողների պահանջների բավարարումը:

Դիպլոմային աշխատանքի թեման ընտրվել է արդիական մոտեցումներից ելնելով, <<Ժամանակակից  էլեկտրոնային գրադարաններ:  Թվայնացման  գործիքակազմը  գրադարանավարի  աշխատանքում:>>:

 Աշխատանքը բաղկացած է բաղկացած  է երկու գլուխներից, որտեղ հիմնավորվում է թեմայի արդիականությունը:

  • Գլուխ 1.  Ժամանակակից  էլեկտրոնային  գրադարաններ:
  • Գլուխ  2.  Թվայնացման  գործիքակազմը  գրադարանավարի  աշխատանքում:

Յուրաքանչյուր  գլուխ իր հերթին   բաժանվում է  տարբեր  ենթախմբերի:

Գլուխ 1.  Ժամանակակից  էլեկտրոնային  գրադարաններ:

1.1  Էլեկտրոնային/թվային/ գրադարանի ստեղծման գաղափարը ծագել է էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործմանը զուգընթաց, դեռևս 1940-ական թվականներին: ԱՄՆ-ի գիտահետազոտական և զարգացման գործակալության այն ժամանակվա տնօրեն Վաննեվար Բաշը «Ատլանտիկ Մոնթլի» ամսագրի 1945 թ. հուլիսի համարում հրատարակեց «Ինչպես որ կարծում էինք» հոդվածը, որտեղ կանխատեսումներ էին արվում ապագայի գրադարանների :  Վերջին 30 տարում համակարգչային տեխնոլոգիաների բնա գավառում տեղի ունեցած բուռն փոփոխությունները թույլ տվեցին նորովի մոտենալ թվային գրադա րանի գաղափարին՝ ձեռնամուխ լինելով դրա իրականացմանը:

       Տեխնիկական այս նորամուծությունների շնորհիվ էր, որ հնարավոր դարձավ   սկսել  

  տեղեկատվության պահոցների թվայնացումը:

     էլեկտրոնային հիշող սարքերը դաոնում են ավելի պահանջված: 1987 թ. արդեն օպտիկա —        կան կրիչի վրա  է պահվել  տեղեկատվությունները: 

   1.2  Անհատական համակարգիչների լայն տարածումը:

 Թվային գրադարանի  հիմնախնդիրը հանրության տեղեկատվական պահանջների արագ և որակյալ 5 բավարարումն է, որն անհնար կլիներ առանց անհատական համակարգիչների լայնամասշտաբ կիրառման: Գրասեղանային, ինչպես նաև դյուրակիր համա կարգիչների զանգվածային թողարկումը ե դրանց գների անընդհատ նվազումը նպաստում են թվային գրադարանների տարածմանը:

  • Համակարգչային պաստառների (մոնիտորներ) կատարելագործումը: Հիշող սարքերի գների նվազումը և անհատական համակարգիչների լայն տարածումը դեռևս բավարար նախադրյալներ չեն թվային գրադարանի ստեղծման համար: Ընթերցողը նյութը պետք է կարդա համակարգչի պաստառից, հետևաբար դրանք պետք է լինեն հաճելի և աչքերը չհոգնեցնող:
  •  Բարձր արտադրողական ցանցերը մատչելի են դառնում սովորական շահագործողներին: 1990-ական թթ. ընթացքում Համացանցն ունեցավ աննախադեպաճ: Համակարգչային ցան- ցերն այժմ առկա են աշխարհի գրեթե բոլոր երկրներում, դրանք կապված են իրար հետ, իսկ գրադարաններն այդ ցանցերի անբաժանելի մասնիկն են: Ցանցային ծառայությունների որակն ունի անընդհատ աճի, իսկ առաջարկվող ծառայու -թյունների գները՝ նվազման միտում: Այդ է պատճառը, որ ներկայումս շատ երկրներում անհամեմատ ավելի էժան է նյութերի առաքումը ոչ թե թղթային կրիչների, այլ դրանց թվային պատճենների տեսքով:
  • Տարածքների խնայողական օգտագործում: Խոշոր գրադարանները նյութական մեծ ներդրումներ պահանջող կառույցներ են: Նույնիսկ զարգացած երկրների համար հանրային գրադարանների պահպանումը (դրանք հիմնականում սնվում են պետական բյուջեից) գնալով դժվարանում է: Շատ գրադարանների շենքերն ու կահավորանքը հնացած են, և դրանք կարգի բերելու համար պահանջվում են զգալի կապիտալ ներդրումներ:

   Էլեկտրոնային/ թվային/ գրադարան- ների պարագայում, սակայն, մեծ տարածքների անհրաժեշտություն չկա:

  •  Հայաստանյան գրադարանային հանրությունը ևս ձեռնամուխ է եղել թվային գրադարանի գաղափարի իրագործմանը, ուստի անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները: Թվային գրադարաններում շատ է կարևորվում ստանդարտների դերը: Տարբեր գրադարաններում ստեղծված էլեկտրոնային փաստաթղթերի համատեղելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է խստորեն հետևել Ստանդարտացման միջազգային կազմակերպության ընդունած համաձայնագրերին: Ավելին, անհրաժեշտ է ազգային ստանդարտները համաձայնեցնել միջազգայիններին: Միայն այս դեպքում է, որ ծրագրատեխնիկական ապահովման շուկայում ընթացող անընդհատ փոփոխությունների և կատարելագործումների, ինչպես նաև թվային գրադարանների կառուցման ու շահագործման համար նախատեսված ստանդարտների փոփոխության պարագայում հնարավոր կլինի ապահովել տեղեկատվական շտեմարանների անխափան փոխհամագործակցությունը:

տեղեկատվական շտեմարանների անխափան փոխհամագործակցությունը:

1.3 Թվային գրադարանի բաղկացուցիչ մասերը

  • Համակարգիչներ
  • Կապի և հաղորդակցության միջոցներ
  • Ծրագրային ապահովում
  • Տվյալների շտեմարաններ
  • Օժանդակ ծառայություններ
  •  Անձնակազմ

 Համակարգիչ  -սա էլեկտրոնային հաշվիչ մեքենա է, որն ունի հազարավոր միկրոսխեմաների միացումներով կազմված հետևյալ հիմնական ֆունկցիոնալ բլոկները :

Համակարգիչների ներդրումը գրադարաններին ստիպեց վերաիմաստավորել գրացուցակավորման սկզբունքներն ու ամբողջ գործառույթը:

Համակարգչից, որը տեղեկատվության պահպանման պահեստ է, տեղեկությունն անցկացնում են կրիչների վրա: Նախկինում գրքային քարտարանի համալրումը բավական աշխատարար գործընթաց էր: Արդի դարաշրջանում փոխարինելու եկան էլեկտրոնային գրացուցակները: «Էլեկտրոնային գրացուցակ» հասկացությունը սերտորեն կապված է մեքենաընթեռնելի քարտագրման գաղափարին:

1. Ղեկավարող սարք

 2. Թվաբանականտրամաբանական սարք

 3. Մուտքիելքի սարքեր

 4. Հիշողության սարքեր

 Կապի և հաղորդակցության միջոցներ. թվային գրադարանի մյուս բաղկացուցիչ մասն է: Տեղեկատվական հասարակարգը, որի հիմքը տվյալների հավաքումը, մշակումը, պահպանումն ու տարածումն է, որպես հիմնական պահանջ՝ առաջադրում է համակարգչային ցանցերի ստեղծումը: Կապի և հաղորդակցության միջոցները, ինչպես նաև համակարգիչներն ու ծրագրային փաթույթները այսպիսի ցանցերում դառնում են բաղկացուցիչ տարրեր:

Ծրագրային ապահովումը. թվային գրադարանի հաջորդ կարևոր բաղկացուցիչն է: Մասնագիտական գրականության մեջ այն հաճախ անվանվում է «սոֆթվեյր»: Եթե համակարգիչները և կապի միջոցները ապահովում են գրադարանի տեխնիկական զինվածությունը, ապա ծրագրային միջոցները կազմակերպում են այդ սարքերի փոխհամագործակցված աշխատանքը, հետևում տեղեկատվական հոսքերի տեղաշարժերի ճշտությանը, ղեկավարում տարբեր համակարգչային ցանցերի գործունեությունը:

   Տվյալների շտեմարաններ. թվային գրադարանի հիմնական և ամենաարժեքավոր բաղկա -ցուցիչն է, որի ստեղծումը և շարունակական շահագործումը պահանջում է նյութական հսկայական ներդրումներ:

 Օժանդակ ծառայություններ. սրանց շարքում կարելի է թվարկել էներգամատակարարումը, հակահրդեհային ծառայությունը, տվյալների 7 շտեմարանների ու հիշող սարքերի անվտան- գության ապահովումը և այլն: Այս ծառայությունները կարևորվում են նրանով, որ դրանք թվային գրադարանի անխափան գործունեության գրավականն են:

  • Բովանդակություն ստեղծողներ՝ հեղինակներ, հրատարակիչներ, խմբագիրներ, ծրագրավորողներ և տվյալների շտեմարան ստեղծողներ:
  • Օգտվողներ
  •  Գիտելիքը կառավարողներ՝ գրադարանավարներ, որոնք օժանդակում են առաջին երկու

Անձնակազմբնական է, որ առանց մարդու միջամտության՝ թվային գրադարանի աշխատանքն անհնար է: Թվային գրադարանում առկա են մարդկանց հետևյալ խմբերը.

խմբերի գործունեությունը

  •  Գիտելիքը կառավարողներ՝ գրադարանավարներ, որոնք օժանդակում են առաջին երկու խմբերի գործունեությունը :
  •  Տեխնիկական միջոցները սպասարկող անձնակազմ՝ համակարգիչների, կապի գծերի, հեռահաղորդակցական միջոցների աշխատունակության պատասխանատուներ:

1.4. Էլեկտրոնային գրադարանների դերը և նշանակությունը:

Էլեկտրոնային գրադարանները  ունեն մի շարք էլեկտրոնյին  բաժիններ,որոնցից են`

  • Էլեկտրոնային գրացուցակները,
  • Էլեկտրոնային  գրքերը,
  • Էլեկտրոնային գրքերը,ըստ թեմաների,
  • Միջազգային  առցանց  էլեկտրոնային տվյալների  բազա:

ժամանակակից աշխարհում Ժամանակակից գրադարանները էականորեն տարբերվում են շատերիս պատկերացրած գրադարաններից: Գրադարանները դադարել են կատարել միայն «գիրք տալ – վերցնել» ֆունկցիան: Ժամանակակից գրադարաններում սկսվել է գրքերի թվայնացում, որի շնորհիվ ընդլայնվում են սպասարկման շրջանակները:

  1.5. Էլեկտրոնային գիրք:

Էլեկտրոնային գիրք, գրքի տարբերակը, որը պահպանվում է թվային տեսակով։ Այս   տերմինը օգտագործվում է ոչ միայն գրքի այսպիսի տարբերակի նկարագրումը, այլև նկարագրելու համար այն սարքը, որը օգտագործվում է ընթերցանության համար։

Անգլերենով այս տերմինը հանդիպում է ինչպես e-book, գրքի էլեկտրոնային տարբերակը նկարագրելու համար, որոնց պահպանման համար օգտագործվում է բաց ֆորմատով ֆայլեր, հիմանկանում՝ տեքստային խմբագրիչներ, նաև հանդիպում է e-text տերմինը։

Էլեկտրոնային գրքերը կարող են տարածվել տարբեր ֆորմատներով․

  • սովորական տեքստ (plain text)
  • տեքստային ձևավորումներ՝ HTML, էլեկտրոնային գրքերի բաց ֆորմատ Electronic Publication (.epub), (OPF FlipBook), OpenDocument, SGML, XML, FictionBook (.fb2), TeX, PDF, Microsoft HTMLHelp (.chm), eReader (.lit), PostScript (.ps, .eps), ExeBook, Mobipocket (.prc, .mobi) և այլն։
  • գրաֆիկական ռասթերներ՝ TIFF, JPEG, DjVu և այլն
  •     գրքերի  մուլտիմեդիա՝ SWF, EXE, աուդիոգրքեր և այլն
  •    գրքեր java-MIDlet ֆորմատով բջջային հեռախոսների համար
  •     գրքեր հավելվածների տեսքով տարբեր օպերացիոն համակարգերի համար, որոնք ոչ    միայն իրենց մեջ են պարունակում գիրքը, այլ նաև նրանք ընթերցելու ծրագիրը։

Թվանշային գրադարանը դա համապատասխան ծառայություններով հագեցած (թվանշային գիրք, թվանշային նկար, աուդիո գիրք, տեսանյութ և այլն) տվյալների կառավարելի մի այնպիսի հավաքածու է, որը պահվում է թվանշային ֆորմատներով և հասանելի է համակարգչային ցանցերի օգնությամբ: Գրադարանավարի գործառույթները թվանշային գրադարանի դեպքում փոփոխվում են: Գրադարանավարը դառնում է տեղեկատվական ոլորտի փորձագետ, տիրապետում տվյալների որոնման և արտածման, գիտելիքների կառավարման, տեղեկատվության նախագծման և մատուցման գործընթացներին: Թվանշային գիրքը դա ավանդական գրքի պատկերն է միայն:

    Ներկայումս նկատվում է էլեկտրոնային կրիչների վրա գրանցված նյութերի քանակի         շարունակական աճ, և այս միտումը գնալով ավելի լայն թափ է ստանում: Համացանցի, թվանշային գրադարանի, ինչպես նաև էլեկտրոնային գրքի հայրենիքը ԱՄՆ-ն է:

  Էլեկտրոնային գրադարանը իր մեջ ընդգրկում է էլեկտրոնային գրքեր,որոնք թղթային տարբերակի   էլեկտրոնային  պահպանումն է թվային տեսքով:Այս տարբերակը  ավելի հասանելի է դարձնում ընթերցողներին իրենց պահանջվող գրքերը:

Թվային գրադարանները ունեն իրենց առավելություններն ու թերությունները;

Թվային գրադարանը ունի մի շարք առավելություններ ավանդական գրադարանի համեմատությամբ, այն է՝

  • համացանցով  ավելի  հարմար  և արագ են գտնում իրենց անհրաժեշտ գիրքը:
  • տպագիր գիրքը ունի որոշակի նյութական արժեք,իսկ թվային տարբերակը անվճար է
  • տպագիր գիրքը զբաղվեցնում է որոշոկի տեղ և անհարմար է տեղափոխման համար  մինչդեռ  թվային  գիրքը բեռնում են պլանշետի ,հեռախոսի  կամ ալ էլ.կրիչում:

Թվային գրադարանի թերությունները`

  • համացանց չկա, միամտերեն ջնջվել է բեռնված  գիրքը
  •   անսարք վիճակում է  հայտնվել պլանշետը կամ էլ. կրիչը:
  •   գեղագիտական բաղադրիչների բացակայություն,
  •   էլեկտրոնային սարքերի առկայությունից
  •  կանհամապատասխանեցում նոր ծրագրային և սարքային ապահովմանը,որոշ սարքերի էկրանները շատ արագ են վնասում աչքեր:

         Գլուխ  2. Թվայնացման  գործիքակազմը  գրադարանավարի  աշխատանքում:

Ակնհայտ է, որ ժամանակակից գրադարանային գործում կարևոր տեղ է հատկացվում տեխնոլոգիական միջոցներին՝ համակարգիչ, համացանց, տեսագրող և ձայնագրող այլ գործիքներ,

պրոյեկտոր, մեդիատիրույթներ:

ՏՀՏ գիտելիքները  և ուսումնառության գործողությունները խիստ կարևոր են՝ մարդկանց անձնական և քաղաքացիական կյանքի արդյունավետությունը բարձրացնելու համար։

Որոշակի գիտելիքները և հմտությունները կարևոր  են թե ինչ ոլորտում է մասնագիտանալու կամ ինչ ոլորտի մասնագետ է անձը: Դրանք կարևորն են ինչպես անձնական, այնպես էլ քաղաքացիական կյանքին առնչվող որոշումներ կայացնելիս, հեռախոսների օգտագործումից մինչև ավտոկայանատեղիների դռները և տեխնոլոգիական համակարգերը, որոնք առկա են տարբեր համայնքներում։

    Ժամանակակից  թվային   գրադարաններում  նույնպես անհրաժեշտ  է  թվային   գործիքակազմին տիրապետելը:Այն  բավականին հեշտացնում է  գրադարանավարի  աշխա տանքը:    

    Համակարգիչների մուտքը գիտական աշխարհում ու մեր բոլորի կյանքում հեղաշրջում կատարեց տեղեկատվության պահոցներում` առաջադրելով գրադարանների, արխիվների, թանգարանների աշխատանքի նորովի կազմակերպում։

2.1 Թվանայնացման մեթոդներ: Նախկինում հաճախ օգտագործվել է տեքստի մեխանիկական հավաքում։ Այսօր թվայնացման գործընթացն ունի երկու մոտեցում`․

§ Պարտադիր՝ ստանալ էջերի պատճենը գրաֆիկական նկարի տեսքով՝ սկանավորման կամ նկարահանման եղանակով։ Այս պարագայում ամբողջությամբ պահպանվում է էջի կառուցվածքը և ձևավորումը, բացառվում է սխալի առկայությունը, սակայն անհնար է դառնում որոնումը կամ որևէ հատվածի գործածումը մեջբերման համար։

§ Կամընտիր՝ սկանավորումը կատարվում է գրանշանների օպտիկական ճանաչման սկզբմունքով, և այն պահպանվում է էլեկտրոնային գրքերի համար նախատեսված ֆորմատներից մեկով։

Գրքում հնարավոր  է դառնում որոնումը և մեծ մասշտաբների գրքերի ինդեքսացումը, սակայն բարդություններ են առաջանում օրիգինալ կառուցվածքի, նկարների և սխեմաների պահպանման ուղղությամբ, և գրեթե անխուսափելի են դառնում սխալները։ Այժմ  վելի հաճախ օգտագործվում է տեքստերի ավտոմատ ճանաչման ռեժիմը և օրիգինալ կառուցվածքի պահանումը, ինչը թույլ է տալի միավորել երկու մոտեցումների առավելությունները։

2.2     Գրքային սկաներներ: Գրքային սկաներները հատուկ նեղ մասնագիտական սկաներներ են, որոնք նախատեսված են ավելի արագ կամ հարմար սկանավորման համար։ Կարելի է առանձնացնել նմանտիպ սկաներների երեք տիպեր՝

  •   պլանշետային  սկանավորում
  •   պրոֆեսոնալ  սկանավորում
  •   ռոբոտային գերտեխնոլոգիական սկաններ

Պլանշետային  սկանավորումը  նախատեսված  է տնային օգտագործման համար: Յուրաքանչյուր անձ  անհրաժեշտության դեպքում կկարողանան այս սկանավորման միջոցով գիրքը պահպանել:

Պրոֆեսիոնալ  սկանավորումը  գերզարգացած  սկանավորում է:

Պրոֆֆեսիոնալ գրքային սկաներները սկանավորում են օրիգինալից երկու տեսախցիկի և լույսի աղբյուրի շնորհիվ։ Այսպիսի սկաներների առավելությունը կայանում է իր նկարման բարձր արագության մեջ, ինչպես նաև գիրքը 180 աստիճանով բացելու անհրաժեշտության բացակյություն։ Սակայն նմանատիպ սկաներները արժեն 10 000 դոլլար։

Ռոբոտային գերտեխնոլոգիական սկանները` հորինված գերտեխնոլոգիական սկաներներ, որոնք օժտված են տարատեսակ կոնստրուկցիաներով և նախատեսված են էջերի ավտոմատացված թերթման համար:

Պրոֆեսոնալ  և ռոբոտային  սկաներներում հիմնականում օգտագործվում են ոչ թե սկանավորող մեխանիզմ, այլ բարձր կետայնության թվային տեսախցիկներ։ Որոշ մոդելներում  օգտագործվում են երկու տեսախցիկ, որոնք մեկը մյուսի հանդեպ տեղադրած են այնպիսի անկյունով, որ երկուսն էլ միանգամից նկարեն: Թույլ են տալիս  ժամում սկանավորել 2000 էջ , իսկ լավագույն մոդելները մինչև  3000 էջ:

  Ժամանակակից  պահանջից ելնելով հարկավոր է ուծել տեղեկատվական տեխնոլոգիա –ներից կախում ունեցած անհատի հումանիտարացման խնդիրը, որովհետև առանց գրքի ճանաչողական դերի բարձրացման և հումանիտար գիտելիքների խորացման՝ անիմաստ է խոսել կրթադաստիարակչական ընդհանուր գործի և անձի ինտելեկտուալ զարգացման մասին:

2.3 Սկանավորում:

Երբ թղթերը առանձնացված են կազմից այն կարելի է սկանավորել շնորհիվ սովորական պլանշետային սկաներր կամ սկաների, որը օգտագործում է ավտոմատ թղթերի փոխանցումից։ Սակայն դեֆեկտավոր թղթերը դժվար է սկանավորել վերջինիս միջոցով։ Նրանք նախատեսված են միաչափ էջերի սկանավորման համար, և տարբեր չափերի էջեր սկանավորելու դեպքում նրանք կդառնան անորակ։Չունենալով սահմանափակումներ՝ սկաներն  ապահովում է բարձր արտադրողականու -թյուն, անհավանական ճշգրտություն և Մեր լաբորատորիայում օգտագործվում է 3Shape ընկերության արտադրած D810 սկաները, որն արդեն մեծ ճանաչում է ստացել աշխարհի տարբեր լաբորատորիաներում: D810 սկաները ստեղծված է այն լաբորատորիաների համար, որոնք պահանջում են առավելագույն ճշգրտություն և մանրուքների հանդեպ ուշադրություն:Կառուցվածքային սկանավորման նոր եզակի տեխնոլոգիայի և 5.0 Mp տեսախցիկի շնորհիվ, D810 սկաները տիրապետում է 3D-սկանավորման ոլորտի առավել կատարյալ տեխնոլոգիաների:

Առաջադեմ սկանավորում կամ Պրոգրեսիվ սկանավորում, շարժվող պատկերների ցուցադրման, պահպանման կամ փոխանցման ձևաչափ է, որտեղ յուրաքանչյուր կադրի բոլոր գծերը գծված են հաջորդականությամբ։ Սա ի տարբերություն ավանդական անալոգային հեռուստատեսային համակարգերում օգտագործվող միահյուսված տեսանյութի, որտեղ միայն կենտ գծերը, այնուհետև յուրաքանչյուր կադրի զույգ գծերը (յուրաքանչյուր նկար կոչվում է տեսադաշտ) հերթով գծվում են, այնպես որ օգտագործվում է իրական պատկերի կադրերի միայն կեսը։ տեսանյութ արտադրելու համար: Համակարգն ի սկզբանե հայտնի էր որպես «հաջորդական սկանավորում», երբ այն օգտագործվում էր 1936 թվականին Ալեքսանդրա Պալասից, Միացյալ Թագավորություն, Բեյրդ 240 գծի հեռուստատեսային հաղորդումներում։ Այն նաև օգտագործվել է Բեյրդի փորձարարական   փոխանցումներում՝ օգտագործելով 30 գծեր

1920-ականներին։ Պրոգրեսիվ սկանավորումը համընդհանուր կիրառություն գտավ համա –կարգչային էկրաններում՝ սկսած 21-րդ դարի սկզբից։ Առաջին պրոգրեսիվ սկան ցուցադրող սարքերը կաթոդային ճառագայթային խողովակի մոնիտորներն Էին:

Գրքի թվայնացում, գործընթացք, որի ընթացքում թղթե գրքերը դարձնում են էլեկտրոնային (թվայնացված)։ Էլեկտրոնային գրքերը կարող են ստեղծել էլեկտրոնային գրադարան և

տարածվել համացանցում։ Թվայնացված գրքերը հեշտ են տարածվում, նվարգարկվում և կարդալ այն էկրանին։ Սովորաբար թվայնացված գրքերը պահվում են՝ DjVuPortable Document Format (PDF)JPG կամ TIFF ֆորմատներով։ Հիմնական նկարը վերարտադրելու համար օգտագործվում է գրանշանների օպտիկական ճանաչում (OCR)։ Նկարների սկանավորումը կարող է կատարվել մեխանիկական կամ ավտոմատացված։ Սովորական սկաներներում գիրքը դրվում է ապակու վրա, գրքի վրա լույս է ընկնում, և օպտիկական մեխանիզմը սկանավորում է էկրանը շարժվելով ապակու տակից։ Այլ գրքային սկաներներ օգտագործում են V-աձև շրջանակ և նկարում է էջերը վերևից։ Էջերը կարող են թերթվել ավտոմատ կամ անձի միջնորդությամբ։ Մասնագիտացված սկաներները սեղմում են ապակին թղթին դրանով էլ վերացնելով սկանավորման թերությունները։ Սկանավորումից հետո ծրագիրը շտկում է փաստաթղթի նկարը, հավասարեցնում, վերափոխում է այն դարձնելով տեքստ և վերածում այն էլեկտրոնային գրքի։ Մարդիկ հիմանակում ստուգում են սկանավորված նկարները սխալների ուղղման համար։

118 կետ/սմ սովորական սկանավորման համար համարվում է նորմալ, սակայն բարդ և եզակի գրքերի համար օգտագործվում է ավելի բարձր կետայնություն։ Գերժամանակակից սկաներները ունակ են սկանավորելու գրեթե 1000 էջ մեկ ժամում։ Գոյություն ունեն ձեռքի սկաներները, որոնք ունակ են թվայնացնել ավելի քան 1200 էջ ժամում։

    2.4  Համակարգչի օգտագործումը էլեկտրոնային  գրադարաններում:

Համակարգիչների մուտքը հեղաշրջում կատարեց տեղեկատվության պահոցներում և պատահական չէ, որ ներկայումս գնալով մեծ թափ է ստանում այդ կառույցների

թվայնացումը: Ճանապարհը դեպի տեղեկատվական հասարակարգ, որի կարևոր բաղկացուցիչներից են թվային գրադարանները, տարածական կրթությունը և էլեկտրոնային առևտուրը, մարդկությանը կառաջադրի լուծել բազմաբնույթ՝ կազմակերպական, տեխնիկական, իրավական, լեզվաբանական, չափորոշման խնդիրներ: Հայաստանյան շատ գրադարաններ, արխիվներ, թանգարաններ ևս ձեռնամուխ են եղել թվային գրադարանի ստեղծմանը: Այսպիսի զարգացումը տանում է դեպի հիբրիդ գրադարան, այսինքն՝ գրադարան, որտեղ թղթային կրիչներին զուգահեռ գործածվում են նաև տեղեկատվության էլեկտրոնային կրիչները: Որպես գիտելիքների ու ազգային արժեքների կուտակման և տարածման կենտրոններ՝ գրադարանները համակարգչային ցանցերի ընձեռած հնարավորությունների շնորհիվ, ինչպես նաև իրենց պահոցներում եղած տեղեկատվության կառավարման հաշվին դարձան միջնորդներ՝ մարդկության կուտակած մտավոր հարստու -թյունը գիտելիքի տեսքով հանրությանը փոխանցելու գործում: Տեղեկատվական տեխնոլո -գիաների զարգացումը քաղաքակիրթ աշխարհում ուղեկցվում է գրադադարանային համակարգերի համապատասխան բարեփոխումներով:

Գրադարանը մարդկային գործունեության այն բնագավառն է, որտեղ ընթացող գործընթաց-ները, սկսած նյութի նախնական պատվիրում-ստացումից մինչև գրադարակին հայտնվեի և ընթերցողին ծառայելը, հնարավոր է ամբողջովին ավտոմատացնել:

Ավտոմատացվում են նաև  քարտարանները,որոնք էլ կթչվում են էլեկտրոնային քարտա-  րաններ:

էլեկեկարռնային քարտարան: Սա հնարավորություն է տալիս նյութը  փնտրել ‘ ըստ նկա- րագրության տարբեր խմբերի: էլեկտրոնային քարտարանն ընթերցողին պետք է հասանելի լինի օրվա բոլոր ժամերին’ ինչպես գրադարանի տեղային, այնպես էլ բաշխված ցանցերից: Այդ իսկ պատճառով այն նաև անվանում են ժամանակի իրական մասշտաբում աշխատող հանրային օգտագործման քարտարան:

Մատենագիտական քարտարանի համակարգչային  տարբերակի ստեղծման նպատակով ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում  հետազոտական աշխատանքներ են տարվել դեռևս 1960-ական pp.սկգբներից:

Գոյություն ունի նաև  տացքի էլեկտրոնային  շտեմարան:

Տացքի շտեմարան: Պարունակում է թվային տվյալներ’ նյութի տրման,սպասվող վերադարձի, իրական վերադարձի, վերադարձի ժամկետի երկարացմսւն ամսաթվեր, ինչպես նսւե ընթերցողական տոմսի համարը, նյութի գույքահամարը:

Ընթերցողական տոմսի համարն իրար է կապում տացքի և ընթերցողական  տվյալների շտեմարանների, իսկ նյութի գույքահամարը՜ մատենագիտական  և ընթերցողական տվյալների շտեմարանների համապատասխան գրառումները:

XXI դարում գիրքը` որպես տեղեկատվության պահպանման և փոխանցման միջոց, չի կորցնում իր կարևորությունը և շարունակում է մնալ քաղաքակրթության զարգացման կարևոր գրավականներից մեկը: Մեր օրերում համացանցը գործիք է` գտնելու այն, ինչ մեզ անհրաժեշտ է: Այսպիսով` թվային գրադարանը ստեղծվել է որպես նորագույն տեխնոլոգիաների ձեռքբերում։ Թվային գրքերը, առցանց սպասարկումը, որոնելի համակարգերով թվայնացված բազում լեզուներով միլիոնավոր ֆայլերը այսօր հասանելի են բոլորին: Թվային գրադարանները օգնում են խնայելու ժամանակը և սովորելու ավելի արդյունավետ։

    Համակարգչային տեխնիկան, հեոահադորդակցության միջոցները պահանջում  են նյութա -կան զգալի ներդրումներ: Գրադարանի էլեկտրոնային հավաքածու  ներ  ստեղծելիս հարկ է ունենալ համապատասխան ծրագրային  ապահովման   փաթեթներ, որոնց նախագծումը կամ ձեոք բերումը ես ծախսատար է: Իսկ էլեկտրոնային շտեմարանների քանակային ե բովանդա- կային  աճը թելադրում է ավեփ կատարյալ ծրագրա-տհխնիկական միջոցներ:

  Բովանդակային շտեմարանների ստեղծմանը զուգընթաց անհրաժեշտություն  է առաջանում ավելացնել գրադարանավարների քանակը:

 Տեխնիկական վերազինումն էլ պահանջ է դնում վերջիններիս մշտական վերապատրաստ —      ման:

Continue reading «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պետական քոլեջ