Category Archives: Գրականություն

Բանաստեղծության տեսակներ` քառյակներ

Քառյակը չորս տողից բաղկացած բանաստեղծություն է։ Այն արտահայտում է մի ավարտուն միտք, գաղափար, պատկեր։ Քառյակն ունի խոհափիլիսոփայական բովանդակություն։ Լայնորեն տարածված է եղել արևելքի միջնադարյան բանաստեղծության մեջ (լավագույն օրինակներ են Օմար Խայամի քառյակները) և կոչվել է ռուբայի։ Հետագայում բանաստեղծության այս ձևը կիրառվել է նաև արևմտյան պոեզիայում։ Հայ գրականության մեջ քառյակը հայտնի է միջնադարից (օրինակ՝ Նահապետ Քուչակի և Գրիգորիս Աղթամարցու քառյակները)։ Ժողովրդական բանահյուսության մեջ այն կոչվել է խաղիկ, հայրեն։

20-րդ դարում հայ գրականության մեջ քառյակի ձևը բարձր կատարելիության հասցրին Հովհաննես Թումանյանը և Եղիշե Չարենցը՝ նրա միջոցով արծարծելով դարաշրջանի հասարականան — գեղագիտական մեծ ու կարևոր հարցեր։ Ե․ Չարենցը իր քառյակները անվանել է ռուբայիններ։   

Քառյակում տողերը կարող են լինել տարբեր երկարության։ Տարբեր են նաև քառյակի հանգավորման ձևերը, բայց ամենից բնորոշը առաջին, երկրորդ և չորրորդ տողերի հանագավորումն է։ Ընդսմին հանգավորվող տողերը կարող են ավարտվել միևնույն բառով կամ բառերով, բայց կարող են վերջանալ նաև սովորական հանգերով։ Թումանյանի քառյակները տալիս են թե մեկի, թե մյուսի օրինակներ։

Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։

Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։

Երկնքից թռչում է մի թռչուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս,
Ինքն իրեն ժխտող մի հնչյուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս.
Նա գնաց— ու կրկին դարձավ.— այդ նա՞ է արդյոք, թե ուրի՞շը…
Դու նրան էլ չե՛ս ճանաչում… քո ներկա՛ն է այն, բարեկամս:

Ինչ թո՜ւնդ է քո գինին, իմաստո՛ւն, նրանից իմ հոգին հարբում է.
Դա գինի՞ է, թե խո՞սք է ազդու, նրանից իմ հոգին հարբում է.
Խմելո՛ւ ես, մահով իմ սերած, խմելու ես դու է՛լ այս գինին,
Եթե այս պարտեզը գաս դու.— նրանից իմ հոգին հարբում է։

Բանաստեղծության տեսակները`տրիոլետ

Տրիոլետը (ֆրանսերեն՝ triolet, ծագում է իտալերեն trio — «երեք» բառից), բանաստեղծության կառուցման կայուն ձև է, որը բաղկացած է ութ տողից։ Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ տողը՝ ութերորդ տողում։ Համապատասխանաբար բանաստեղծության այս ձևը ունի ընդամենը երկու հա, որոնք կրկնվում են չորսական անգամ։ 17-րդ դարի ֆրանսիական գրականությունից տրիոլետի ձևն անցավ մյուս գրականություններին։ Օգտագործվել է հատկապես 20-րդ դարի սկզբի բանաստեղծների կողմից։ Հայ գրականության մեջ բազմաթիվ տրիոլետներ է ստեղծել Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը, Նաիրի Զարյանը։

Վահան Տերյան

Չունի և պարսից արքան

Որքան պոետն անտուն,

Այնքան գանձ ու խնդում

Չունի և պարսից արքան.

Հարուստն է պոետն այնքան

Երկրի մթին բանտում…

Չունի և պարսից արքան

Որքան պոետն անտուն…

Չեմ դավաճանի իմ Նվարդին
Որքան էլ դյութես, օ, Շամիրամ.
Որպես արքան այն, մանուկ Արան,
Չեմ դավաճանի իմ Նվարդին։
Որքան փորձանք գա իմ զոհ-սրտին,
Որքան էլ փայլըդ փայե նրան
Չեմ դավաճանի իմ նվարդին,
Որքան էլ դյութես, о, Շամիրամ։

Եղիշե Չարենց

Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես դու շիկնեցիր.
Ինչի՞դ է կյանքը, իր իմաստը,
Հիմա ամեն ինչ անիմա՜ստ է.
Թողել ենք նավը, ղեկը, լաստը,
Իսկ ծովը մո՜ւթ է ու անծիր.—
Հիմա ամե՛ն ինչ անիմաստ է—
Իզո՜ւր այդպես դու շիկնեցիր…

Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը
Ու պարում են շուրջս լուսազարդ հուշեր—
Այս գիշեր իմ սիրտը Ձեզ նորի՛ց հիշել է…
Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը,
Օ, ինձ ի՞նչ, որ երգն իմ ու գինով իմ սերը
Շարժելու են ծաղրը ու ծիծաղը Ձեր—
Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը
Ու պարում են շուրջս լուսազարդ հուշեր։

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Բանաստեղծության տեսակները`աքրոստիքոս

Աքրոստիքոսը  անտիկ դարաշրջանում սկիզբ առած բանաստեղծական ձև է, որի տողերի առաջին տառերը, վերևից ներքև կարդալիս, կազմում են որևէ բառ կամ արտահայտություն։

Հաճախ սկզբնատառերից կազմվում է այն անձի անուն-ազգանունը, որին ձոնված է բանաստեղծությունը։ Անցյալում ակրոստիքոսի ձևն օգտագործվել է գրաքննությունը  շրջանցելու կամ երկի հեղինակի անունը թաքուն տարածելու համար։ Կիրառվել է նաև չափածո հանելուկների մեջ, որի առաջին տառերից կազմվել է պատասխանը։

Ակրոստիքոսի ձևին հայ բանաստեղծներից դիմել էԵղիշե Չարենցը իր «Գիրք ճանապարհի» ժողովածուի մեջ նա չորս ակրոստիքոս է նվիրել դստերը՝ Արփենիկ Չարենցին։ Ակրոստիքոս է նաև Վահան Տերյանի հետևյալ բանաստեղծությունը, որի տողերի սկզբնատառերը կազմում են ռուս բանաստեղծ Վեչեսլավ Իվանովի անուն- ազգանունը։ 

Վահան Տերյան 

Վեչեսլավ Իվանովին

Վարդավառի վարդերը վառ
Երգող երգչիդ երգում եմ ես.
Չըկար երկրիս նման պարտեզ-
Եվ նա ավե՜ր, չարին ավա՜ր…
Սրտի երգիչ, դու բոցավառ
Լուսե երգով ասա հրկեզ,
Արդյոք «հարյա՜վ» պիտի երգես,
Վառսիրտ երգիչ, երկրիս համար…

Ինչպես կարկուտն արտն անարատ
Վայր է թափում, այնպես առատ,
Այնպես անգութ երկրում իմ որբ,
Նայիր՝ թափված քանի՜ կորյուն-
Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն արյուն-
Վերքեր-վարդեր արնոտ ու բորբ..

Դրամատիկական ժանրի տեսակներ`ողբերգություն

Ողբերգությունը թատերախաղի տեսակ է, որի մեջ տեղի են ունենում ողբերգական իրադարձություններ, գլխավոր հերոսը կամ հերոսները կործանվում են։ Ողբերգությունը տոգորված է պաթոսով, խիստ լրջությամբ, իրականությունը պատկերվում է առավել սուր կերպով, որպես ներքին հակասությունների կծիկ։ Ողբերգության մեջ առավելապես լարված և հագեցված կերպով բացահայտվում են իրականության խորքային կոնֆլիկտները։ Հերոսը, անհատը, հանուն վեհ և բարձր գաղափարների ելնում է չար ուժերի դեմ, գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար հակադրվում է ճակատագրին, արտաքին աշխարհի որևէ երևույթ(ներ)ին։ Ողբերգության մեջ այդ պայքարն ունենում է կործանարար վախճան, հերոսը անհաջողության է մատնվում, կամ հասնում է հաջողության իր, և կամ իր մտերիմների, բարեկամների, հարազատների կյանքի գնով, կորցնում է պատրանքները, ճանաչում է իր անցյալի հետ կապված ողբերգական հանգամանքները և այլն։

Ողբերգությունը սկզբնավորվել է Հին Հունաստանում՝ Աթենք քաղաքում։ Դրանք սկզբնապես կատարվել են յուրաքանչյուր տարի որոշակի ժամանակի ընթացքում՝ մարտ ամսին Դիոնիսոսին նվիրված տոնախմբության ընթացքում («նոխազերգություն» անունը ծագում է հենց Դիոնիսոսի շքախմբում ընդգրկված այծամարդկանց երևույթից)։ Մեզ են հասել հին հույն նշանավոր ողբերգակներ՝ ԷսքիլեսիՍոփոկլեսի և Եվրիպիդեսի ողբերգությունները։ Հունաստանից ողբերգությունն անցել է Հին Հռոմ, իսկ նոր ժամանականերում ողբերգության ժանրի մեծագույն վարպետը Վիլիամ Շեքսպիրն է՝ իր «Համլետ», «Լիր արքա», «Մակբեթ», «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործություններով։

Ողբերգություն տերմինը վերաբերվում է դրամայի հստակ ավանդույթի, որը պատմականորեն յուրահատուկ ու կարևոր դեր է խաղացել Արևմտյան քաղաքակրթության ինքնորոշման մեջ: Այդ ավանդույթը եղել է բազմազան ու ընդհատվող, մինչդեռ տերմինը հիմնականում օգտագործվել է որպես հզոր ազդեցություն մշակութային ինքնության ու պատմական շարունակականության վրա։

Հայ դրամատուրգիայում դիցապատմական ողբերգություն է Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ստեղծագործությունը

«ԳՐԱԿԱՆ ՍԵՌԵՐ ԵՒ ԺԱՆՐԵՐ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՄՓՈՓԻՉ ԱՌԱՋԱԴՐԱՆք

1․Գրական սեռերը երեքն են՝ թվարի՛ր, թե որոնք են դրանք։   Ինչպե՞ս են երեք սեռերի ստեղծագործություններն արտացոլում իրականությունը։

Գրական ստեղծագործություններն իրարից տարբերվում են ոչ միայն բովադակությամբ այլև իրենց բուն տիպով` կյանքի արտացոլման սկզբունքով, կառուցվածքով, ընդգրկմամբ:Արիստոտելն իր <<Պոետիկա>> աշխատության մեջ գրական  ստեղծագործությունները   բաժանում է 3 խմբի,որը հետագայում կոչվում են  գրական սեռեր` Էպոս,լիրիկա, դրամա:Գրական սեռերի  տարբերությունը կյանքի արտացոլման  սկզբունքների մեջ է:Գրական բոլոր ստողծագործությունների բովանդակությունն օբյեկտիվ իրականության ու հեղինակի գաղափարական գնահատականի արտացոլումն է:                                   Էպիկական, լիլիկական (քնարական) ու դրամատիկական սեռերի երկերն   իրականությունն արտացոլում են տարբեր կերպ:                                                                                                         

Էպիկականում հեղինակը գերազանցապես, պատմում է  հերոսների ու իրադարձությունների մասին:                                                                                                                                               Լիրիկականում վերարտադրվում է անհատի գաղափարական-հուզական վերաբերմունքը:                    Իսկ դրաման անմիջապես ցուցադրում է գործող անձանց բնավորություններն ու արարքները:

2․Որո՞նք են էպիկական սեռի ստեղծագործությունների տեսակները:

Էպիկական ժանրերն են` պատմվածք, նովել, ակնարկ, հեքիաթ, վեպ, վիպակ:                                                                                                                                                Լիրիկական են` բանաստեղծությունները, լեգենդ, սոնետ,ներբող և այլն:                                                

Դրամիկական են`ողբերգությունը, կատակերգությունը,դրաման:

3․Թվարկի՛ր չափածո ստեղծագործության տեսակները և նշի՛ր յուրաքանչյուր տեսակից  մեկական  ստեղծագործություն:

Բանաստեղծությունն իր տեսակներով՝ սոնետ, տրիոլետ, գազել, ռուբային, ռոմանսները, նամակները, էլեգիանները:                                                                                                                          Չափածո են`1.Կ.Տ.  Լոլկրեցիոս`<<Իրերի բնության մասին>> 2.Ն.Բուալո <<Քերթողական արվեստ>>:

4․Որո՞նք են դրամատիկական սեռի երեք տեսակները, թվարկի՛ր յուրաքանչյուր տեսակից  երկուական  ստեղծագործություն։

Դրամատիկական  են  ողբերգությունը, կատակերգությունը, դրաման:                                                                  

Առանձնացվում է նաև քնարաէպիկական սեռը,որի ժանրերից են պոեմը, բալադը առակը:                              

   Դրամատիկական սեռ կամ (թատերգություն): Դրանցից են Ալ.Շիրվանզադե <<Պատվի համար<<Քաոս>>   Հենրի Իբսեն <<Նորա>> դրաման: Առանձնացվում է նաև քնարաէպիկական սեռը, որի ժանրերից են պոեմը, բալլադը,առակըզ։                                                                        

5․ Քնարաէպիկական չափածո ստեղծագործություններից մեկը՝ բալլադը,  ժողովրդական բանահյուսության ո՞ր տեսակի  գեղարվեստական մշակումն է։ Թվարկի՛ր մի քանի օրինակներ  հայ գրականությունից։

Քնարաէպիկական չափածո ստեղծագործություններից մեկը`բալլադը,  ժողովրդական բանահյուսության պատմողական բնույթի ստեղծագործություն է:Այն քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավադական  պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում  է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց:

 Հ.Թումանյան <<Ախթամար>>,<<Որբը>>,<<Փարվանա>>,<<Աղջկա սիրտը>>,<<Ծաղիկների երգը>>:

6․Պատմվածքն ու նորավեպը (նովելը) էպիկական սեռի արձակ ստեղծագործություններ են․ թվարկի՛ր այս ստեղծագործությունների նմանություններն ու տարբերությունները։

Նովելը պատմողական պրոզայիկ ժանր է, սեղմ ծավալով։Նովելը ձևավորվել է վաղ  վերածնության շրջանում։ Պատմվածքը նման է նորավեպին, ևս ունի սկավաթիվ կերպարներ, փոքրածավալ երկ է։ Այն գրականության պատմողական  ժանրերից է։  Պատմվածքը իր արմատներով  կապված է բանահուսության  հետ, որտեղից էլ  սկիզբ է առնում  նրա հիմնական առանձնահատկությունը պատմելու,վիպելու, գիծը։ Իրար նման  փոքրածավալ արձակ ստեղծագործություններ են  սակայն ունեն որոշակի տարբերություններ։ Ի տարբերություն  պատմվածքի՝ նովելում  դեպքերն ու իրադարձությունները զարգանում են շատ արագ, ունենում են անսպասելի վերջաբան։ Եթե պատմվածքում հեղինակը կարող է շեղվել թեմայից և ինչ-որ բան պատերել, ապա նովելը չունի այդպիսի պատերումներ։

7․ Բանաստեղծության ո՞ր տեսակներն են ընդգրկված քնարերգության մեջ։

Բանաստեղծությունները կոչում են առհասարակ չափածո ստեղծագործություններ,  ի տարբերություն արձակ երկերի։Քնարերգության մեջ ընդգրկվում են  տարատեսակ ժանրեր։ Քնարերգության հիմքը կազմում են բառերը , որոնցով  փոխանցվում է  հեղինակի տարբերությունը։ Քնարերգության  պահպանված է նաև մեզ հասած երգերը։

Սոնետ, տրիոլետ, գազել, ռուբային, ռոմանսները, նամակները, էլեգիաները։

8․ Թվարկի՛ր քեզ սիրելի մի քանի վեպեր հայ և համաշխարհային գրականությունից։

Հայ վեպերից Հովսեփ  Վարդանյան << Ագապի>>  Գրիգոր Բալասանյան<< Պատուհանի տակ ծղրիդն է երգում>>, Նար-Դոս << Սպանված աղավնի>> Համաշխարհային վեպեր Գարսիա Գ․ Մարկես <<Սերը ժանտախտի օրերին>>Չ․Դիքենս<<Մեծ հույսեր>>

9․ Հայ գրողներից ովքե՞ր են քառյակներ  (ռուբայիններ) ստեղծել։ Ներկայացրո՛ւ քո սիրելի քառյակը կամ ռուբայինը։

 Հայ գրողների քառյակներ գրել է Հ․ Թումանյանը Ե. Չարենց, Գ. Նարեկացի, Օ. Խայամի

Վերջացա՜վ․․․

Կյանքս մաշվեց, վերջացա՜վ

Ինչ հույս արի՝ փուչ ելավ

Ինչ խնդություն՝վերջը ցա՜վ․․․     1890թ

10․ Ի՞նչ տվեց քեզ «Գրական սեռեր և ժանրեր»  դասընթացը։

Այս դասընթացը մեզ տվեց հնարավորություն գրական սեռերը տարբերել, նրանց տեսակները տարանջատել, ժանրը սեռից զատել։ Կարողացանք հասկանալ և լավ յուրացնել սեռի երեք տեսակները։ Պատմվածքի, նովելի (նորավեպի), բալլադի և այլ քնարաէպիկական չափածո ստեղծագործությունները իրարից ճիշտ սահմանազատել։

Էպիկական ժանրի ստեղծագործություններ․ ֆելիետոն

Ֆելիետոնը կամ թերթոնը (ֆր.՝ feuilleton < feuille – թերթ, թերթիկ), գեղարվեստա-հրապարակախոսական ժանրին բնորոշ ստեղծագործության տեսակ է, որին հատուկ է քննադատական, հաճախ կատակերգական, երգիծական բնույթը։ Թերթոնի հատկանիշներն են՝ հաղորդման նյութի այժմեականությունը, շարժունակությունը, առերևույթ «անպլանայնությունը», թեթևությունը, կոմպոզիցիայի ազատ կերպը, գեղարվեստական և ոչ գեղարվեստական ժանրերի պարոդիական կիրառումը։ Թերթոններ կամ ֆելիետոններ գրել Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը, Լեռ Կամսարը և այլք։ 

Լեռ Կամսար «Հայաստանը և դաշնակիցները»

Չափածո ստեղծագործություն`բալլադ

Բալլլադը պատմողական բնույթի չափածո ստեղծագործություն է։ Այն քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։

Միջին դարերում եվրոպական երկրներում բալլադ կոչվում էին երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող քնարական բանաստեղծությունները, որոնք հատուկ տաղաչափական կառուցվածք ունեին։ Բալլադը մեծ մասամբ բաղկացած էր 28 տողից և ուներ կառուցվածքի կայուն ձև։

18-րդ դարի վերջերից բալլադի թե՛ բովանդակությունը, թե՛ ձևը զգալի փոփոխության են ենթարկվում։ Ռոմանտիկ բանաստեղծները բալլադ սկսեցին կոչել որևէ ժողովրդական ավանդության գեղարվեստական մշակումը, որն ուներ անսովոր, հերոսական կամ ֆանտաստիկ թեմա, դեպքերի սեղմ ընթացք և քնարական ուժեղ գունավորում, ոչ մեծ ծավալի սյուժետային գործերը։ Բալլադի հիմքում դրված է որևէ լարված, սուր դրամատիկ, սրընթաց ու արագ զարգացող սյուժե։ Բնորոշ է որոշ տողերի ու տների կրկնությունը, երբեմն մեծ տեղ են գրավում երկխոսությունները, որոնց միջոցով էլ հաճախ առաջ է շարժվում գործողությունը։ Դեպքերի նկարագրությունը միշտ ենթարկվում էր հեղինակի քնարական մտահղացմանը, հուզական ուժեղ տպավորության հասնելու նպատակին։ Պատմվում են միայն գործողության հիմնական օղակները, առանց կապակցող բացատրությունների։

Ռոմանտիկ բանաստեղծների բալլադներում գործողությունը հաճախ իրական աշխարհից տեղափոխվում էր երևեկայության ոլորտը, ներկայացվում իբրև խորհրդավոր ուժերի և հրաշապատում երևույթների թատերաբեմ։ Հաճախ հանդես էին գալիս ուրվականներ, կենդանացող մեռելներ, ոգիներ, սատանաներ ու կմախքներ, չարագուշակ գերեզման ու խորհրդավոր լուսին։ Իսկ ռեալիստ բանաստեղծները՝ Ա. ՊուշկինըՌոբերտ ԲըրնսըՀ. Թումանյանը, պահպանելով հադերձ սյուժեի ավանդական-լեգենդային հիմքը, շատ պատկերների պայմանական և անսովոր բնույթը, բալլադն օժտեցին կյանքի իրական գծերով, կենդանի խոսակցական լեզվով։

Հայ գրականության մեջ բալլադի լավագույն օրինակներ են Հ․ Թումանյանի «Փարվանան», «Ախթամարը», «Աղավնու վանքը», Ավ․ Իսահակյանի «Հավերժական սերը», «Ժողովրդի քնարը», «Ասպետի սերը», Հ․ Հովհաննիսյանի «Արտավազդը» և այլն։

Բալլադի պատմությունը ցույց է տալիս, որ, չնայած բոլոր փոփոխություններին, նրա մեջ պահպանվել են մի քանի կայուն գծեր, որոնց վրա և հենվում է ժանրի միասնությունը։ Դա դեպքերի և դեմքերի քնարական ուժեղ գունավորումն է, լարվածությունն ու դինամիզմը, համեմատաբար ոչ մեծ ծավալը և այլն։ Ամենից կարևորը պետք է համարել բալլադի բովանդակության անսովոր, հաճախ հերոսական կամ ողբերգական բնույթը, պայմանական, նույնիսկ ֆանտաստիկ պատկերների առատություն։

Առաջադրանքներ

Կարդալ Հ․ Թումանյանի «Փարվանա», «Աղավնու վանքը», Ավ․ Իսահակյանի «Հարվերժական սերը» և  «Ասպետի սերը» բալլադները։

Էպիկական ժանրի ստեղծագործություններ` վեպ

Վեպը պատմողական գրական տեսակ է։ Այն արձակ մյուս տեսակներից տարբերվում է իր ծավալով և ներքին ընդգրկումով։ Վեպի մասին «Հայ վեպի պատմություն» գրքի հանձնարարականում (անոտացիա) գրված է, որ «վեպը արվեստի ինտելեկտուալացման ամենաբարձր աստիճանն է»։ Ժանրի միջազգային ռոման անվանումը վերագրվում է  11-12 դարերի եվրոպական միջավայրի բոլոր այն ստեղծագործություններին, որոնք գրվել են ռոմաներեն՝ ի հակադրություն լատինական գրականության։ 

Ըստ Բելինսկու՝ «մեր ժամանակի էպոսը վեպն է», որն իր մեջ կրում է էպոսի բոլոր հատկանիշները, միայն այն տարբերությամբ, որ վեպում չկան աստվածներ ու կյանքի միֆոլոգիական չափերը, այլ սովորական կյանքն է, քանզի նորագուն արվեստի համար մասնավոր մարդու ճակատագիրն էական է։

Հայ առաջին վեպը «Վերք Հայաստանի»-ն է, հեղինակի բնորոշմամբ՝ պատմական վեպ։ Հայ վիպասանության խոշորագույն ներկայացուցիչներից են Րաֆֆին, Ծերենցը, Պերճ Պռոշյանը, Մուրացանը, Շիրվանզադեն, Նար-Դոսը և ուրիշներ։

Առաջադրանք

Թվարկիր հայ և համաշխարհային գրականության տասը հայտնի վեպերի անուններ՝ իրենց հեղինակներով։ 

Խ.Աբովյան֊Վերք Հայաստանի Ն.Դոս֊Սպանված Աղավնի Մուրացան֊Գևորգ Մարզպետունի Շիրվանզադե֊Քաոս Պ.Պռոշյան֊Սոս եվ Վարդիթեր Լ.Տոլստոյ֊Պատերազմ եվ Խաղաղություն ,Աննա Կարենինա Հ.Սենկեեվիչ֊Առանց Դավանանքի,Յո երթաս Գ.Մարկես֊Հարյուր տարվա մենություն Ջ.Ջոյսի֊Ուլիս

Դրամատիկական սեռի ժանրեր`դրամա

Դրաման թատերգության ժանր է, որը հատկապես տարածում է ստացել XVIII — XXI դարերի գրականության մեջ՝ աստիճանաբար դուրս մղելով ողբերգությունը: Դրաման, օգտագործելով ողբերգության և կատակերգության առանձին հատկանիշները, պատկերում է մարդկային կյանքի բնական վիճակներ, առօրյա իրադարձություններ՝ ցուցադրելով սովորական մարդկանց բարդ միջանձնային հարաբերությունների հետևանքով առաջ եկած հոգեկան հակասական, դրամատիկ ապրումները, մարդկային կյանքում երկընտրանքային պահերը, հասարակության հետ կոնֆլիկտը և այլն։Դրաման կարող է ունենալ և մահով ավարտվող, և ծիծաղաշարժ, երգիծական դրվագներ, սակայն հիմնականը հերոսների հոգեկան դրամայի ընթացքի և հանգուցալուծման ցուցադրությունն է։Հայ գրականության մեջ դրամաներ են գրել Ալ․ Շիրվանզադեն՝ «Պատվի համար», «Ուներ իրավունք», «Կործանվածը», Լևոն Շանթը՝ «Հին աստվածներ», «Օշին Պայլ», «Շղթայվածը»։

Գրական սեռեր և ժանրեր

Գրական բոլոր ստեղծագործությունների բովանդակությունը օբյեկտիվ իրականության ու հեղինակի գաղափարական գնահատականի արտացոլումն է։ Գեղարվեստական գրականության մեջ առանձնացվում են  բաժիններ, որոնք տարբերվում են կյանքի արտացոլման հիմնական սկզբունքներով և երկերի կառուցման որոշ ընդհանուր հատկանիշներով։

Սկսած անտիկ գեղագիտությունից՝ առանձնացվում են երեք գրական սեռեր՝ էպիկական, քնարական և դրամատիկական, կամ, այլ կերպ ասած, էպոս, լիրիկա և դրամա։

Սակայն էպիկական, լիրիկական (քնարական) ու դրամատիկական սեռերի երկերն իրականությունն արտացոլում են տարբեր կերպ. էպիկական ստեղծագործության հեղինակը գերազանցապես պատմում է հերոսների ու իրադարձությունների մասին, լիրիկական երկն ուղղակիորեն վերարտադրում է անհատի գաղափարական-հուզական վերաբերմունքը, իսկ դրաման անմիջապես ցուցադրում է գործող անձանց բնավորություններն ու արարքները:

Յուրաքանչյուր գրական սեռ իր հերթին ունի մի շարք գրական տեսակներ, որոնք կոչվում են  ժանրեր։ Դրանք բնութագրվում են բովանդակության ու ձևի որոշ կայուն առանձնահատկություններով։

Այսպես՝ էպիկական  ժանրեր են պատմվածքը, նովելը, ակնարկը, հեքիաթը,  վեպը, վիպակը և այլն։ Լիրակական ժանրի մեջ մտնում է բանաստեղծությունն իր տեսակներով՝ սոնետ, տրիոլետ, քառյակ, ռուբայաթ, գազել և այլն։ Դրամատիկական ժանրի ստեղծագործությունները գրվում են թատրոնի համար, դրանք են ողբերգությունը, կատակերգությունն ու դրաման։ Առանձնացվում է նաև քնարաէպիկական սեռը, որի ժանրերից են պոեմը, բալլադը, առակը։

Էպիկական ժանրի ստեղծագործություններ․ պատմվածք 

Առաջադրանքներ

1․Բնութագրի՛ր պատմվածքը՝ որպես էպիկական սեռի ժանր։

2․Թվարկի՛ր պատմվածքի ժանրին բնորոշ առանձնահատկությունները։

3․ Որո՞նք են պատմվածքի և նովելի ընդհանրություններն ու տարբերությունները։

4․Առանձնացրո՛ւ բնության տեսարանների և մարդկային հոգեվիճակների դերը պատմվածքում։

5․Թվարկի՛ր հայ և համաշխարհային գրականության լավագույն պատմվածքներից  մի քանիսը, ո՞րն է քեզ առավել հոգեհարազատ։