Բանաստեղծության տեսակները`աքրոստիքոս

Աքրոստիքոսը  անտիկ դարաշրջանում սկիզբ առած բանաստեղծական ձև է, որի տողերի առաջին տառերը, վերևից ներքև կարդալիս, կազմում են որևէ բառ կամ արտահայտություն։

Հաճախ սկզբնատառերից կազմվում է այն անձի անուն-ազգանունը, որին ձոնված է բանաստեղծությունը։ Անցյալում ակրոստիքոսի ձևն օգտագործվել է գրաքննությունը  շրջանցելու կամ երկի հեղինակի անունը թաքուն տարածելու համար։ Կիրառվել է նաև չափածո հանելուկների մեջ, որի առաջին տառերից կազմվել է պատասխանը։

Ակրոստիքոսի ձևին հայ բանաստեղծներից դիմել էԵղիշե Չարենցը իր «Գիրք ճանապարհի» ժողովածուի մեջ նա չորս ակրոստիքոս է նվիրել դստերը՝ Արփենիկ Չարենցին։ Ակրոստիքոս է նաև Վահան Տերյանի հետևյալ բանաստեղծությունը, որի տողերի սկզբնատառերը կազմում են ռուս բանաստեղծ Վեչեսլավ Իվանովի անուն- ազգանունը։ 

Վահան Տերյան 

Վեչեսլավ Իվանովին

Վարդավառի վարդերը վառ
Երգող երգչիդ երգում եմ ես.
Չըկար երկրիս նման պարտեզ-
Եվ նա ավե՜ր, չարին ավա՜ր…
Սրտի երգիչ, դու բոցավառ
Լուսե երգով ասա հրկեզ,
Արդյոք «հարյա՜վ» պիտի երգես,
Վառսիրտ երգիչ, երկրիս համար…

Ինչպես կարկուտն արտն անարատ
Վայր է թափում, այնպես առատ,
Այնպես անգութ երկրում իմ որբ,
Նայիր՝ թափված քանի՜ կորյուն-
Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն արյուն-
Վերքեր-վարդեր արնոտ ու բորբ..

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *