Մեր մտքերը գրադարանի մասին

Գրադարանը մի վայր է,որտեղ կա համակարգված հավաքածու /ռեսուրս/,որը տրամադրվում է   անձանց  ժամանակավոր  օգտագործման համար:

  Գրադարանից  օգտվողը  այն անձն է,որը համապատասխան կարգով  բաժանորդագրվում է տվյալ գրադարանում և  համարվում է  բաժանորդ:

     Գրադարանի  աշխատակիցը `գրադարանավարը  պարտավոր է  ընդունել ցանկացած  անձի,

հաշվի  առնելով  նրա պահանջը և  էթիկայի  պահանջներին համապատասխան ընդունել և  օգնել

նրան ընտրել համապատասխան  ռեսուրս/գեղ.գրակ,մեթոդիկա, էլ.կրիչներ և այլն/;

  Գրադարան կարող են հաճախել  որոշակի կամ անորոշ  պահանջներով ընթերցող;Անորոշ պահանջով ընթերցողի հետ պետք է անհատական մոտեցում ցուցաբերել`անցկացնել հոգեբանական զրույց նրա նախասիրությունների,ընթերցած  գրականությունների,  նախընտրած  գրողներ և  այլ  անհատական առանձնահատկությունների   մասին,որով գրադարանավարը  կկարողանա օգնել,նոր ինֆորմացիա հաղորդել, խորհուրդ տալ  ընթերցանության նյութ  ընտրելիս:

    Ինչպես ընթերցողը  այնպես էլ գրադարանավարը  ունեն իրավունքներ և պարտականություններ: Գրադարանավարը  պարտավոր է մատուցել գրադարանավարի ծառայություն  համապատասխան ,,ՀՀ Գրադարանների մասին օրենքի>>:

Գրադարանից օգտվողը նույնպես պետք է օգտվի  այն կանոններից  համապատասխան օրենքի համաձայն: