Այց` Գրատպության թանգարան և Հայաստանի ազգային Գրադարան

2023թ-ի մայիսի 4-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի առաջի և երկրորդ կուսի ուսանողներով ,մեր ղեկավար` Լուսինե Ալեքսանյանի նախաձեռնությամբ, այցելեցինք Գրատպության թանգարան և Հայաստանի ազգային գրադարան:

Գրատպության թանգարանը գործող թանգարան է ,որը ներկայացնում է հայ գրատպության անցած պատմությունը:

Շրջեցինք թանգարանի 6 սրահներով, մանրամասն ծանոթացրեցին ինչպես նաև ցույց տվեցին հայերեն առաջին տպագիր աստվածաշունչը, հայատառ առաջին տպագիր քարտեզը և այլն:

Գրի ակունքները  սրահում առաձնացված էր, նմուշներ ժայռապատկերներ, սեպագիր արձանագրությունները: Հայոց Այբուբենը սրահում ներկայացված էր գրչության տեսակները:Հայ գրատպության առաջնեկները սրահում ներկայացված էր հայերեն տպագիր առաջին գիրքը՝ Ուրբաթագիրքը ,որը տպագրվել է Վենետիկում 1512թ-ի Հակոբ Մեղապարտի կողմից:Հայկական գրատպության սփյուրք սրահում ներկայացված էր այն հիմնական երկրները որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել են հայերեն գրքեր:Գրահրատարակչություն սրահում ցուցադրված էր տպագրական մեքենաներ, հայկական տպարանների նկարներ:Գրի հավերժությունը սրահում ցուցադրված էր Հայաստանի և Արցախի մամուլի եզակի նմուշներ:

Ինչպես նաև իմացանք, որ 2018 թվականի հունվարից Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը դարձել է Եվրոպական գրատպության թանգարանների ասոցիացիայի անդամ:Շատ տպավորված էինք, հետաքրքիր էր տեսնել նմուշներ որը մեր երկրի պատմություն է:

Անմիջապես գրատպության թանգարանից հետո , այցելեցինք Հայաստանի ազգային գրադարան : Մենք եղանք ամենամեծ ընթերցասրահում , այնտեղ կար ընդհանուր 16 ընթերցասրահ:Նաև եղանք թվայնացման բաժնում, տեղեկացանք որ 2013 թ-ին Հայաստանի համահայկական հիմնադրամի շնորհիվ ձեռք են բերել արդի նոր սարքավորումներ, և գործածում են մինչ օրս: