Առակը՝ որպես բանահյուսական ժանր

38492618_1807113342737230_2733842431609929728_n

Առակը ժողովրդական բանահյուսության բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։

Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին հիմնականում գրվել չափածո։ Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից։ Սյուժեն դեպքերի, իրողությունների սեղմ շարադրանքն է, իսկ բարոյախոսությունը՝ առակի սկզբում կամ մեծ մասամբ վերջում արտահայտված եզրակացությունը։ Առակի հերոսը մարդն է, ում կյանքի, բնավորության հոռի և բացասական գծերը ծաղրվում են այլաբանորեն։ Առակներում կենդանիներն ու բույսերը խոսում են մարդկային լեզվով, աշխատում են, օգնում կամ խանգարում միմյանց։ Առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին, բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը։

Առաջադրանքներ

1.Փորձիր ստուգաբանել «առակ» բառը:

2. Գտիր որևէ բարբառով առակ, մոտքագրիր և տեղադրիր քո բոլոգում:

3. Ինչ գիտես  հին աշխարհի և միջնադարյան առակագիրների մասին, նրանց առակներից քո բլոգում մեկական առակ տեղադրիր:

4. Կարդա «Տղայի և ծառի մասին» առակը և վերլուծիր:

1․Առակ (առ ակն՝ աչքի առաջ) բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։

Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր հստակ վերաբերմունքը նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։ Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին գրվել չափածո։

2․

ԴԵՎՆ ՈՒ ԳԱՌՆԵՐ

Ձմեռ մե գառներ մղլած են մըջ գոմուն:

Զդուռ զարկին:

—Էն ո՞ն է ,—ձեն կիտան գառներ:

—Ճամպորդ իմ, հեռու տեղե գիկամ ,դուրս լե շատ ցուրտ է,նեղեցուկ իմ ,յոտքսի կը ցավա ,իլայի մեկ յոտքս օր քամոտ է, պաղելուց ժաժ չի գա ,էղեր է փետ :Ձեր մամու-պապու հոգուն զդուռ փշու մե ծռպեք, զոտքսի տաքցում:

Գառներ խորուրդք կէնին:

—Բանա՞նք, թե չը բանանք.-կըսին,-խեղճ է,թըղ զոյւր մեկ յոտք յերկընցու ներս ,տաքնա, մըզի ի՞նչ վնաս կէղնի:

Դուռ կը ծռպվի ,դեվեն զուր յոտք գերկընցու ներս :

—Տեսա՞ք, ձագուկնե՛ր , ձըզի վնաս մե էղա՞վ ,թողեք մեկել յոտքս լե մտում ներս :Մեկ յոտք օր զարար չէրեց էրկուսն լէ չըն էնի:

—Օղո՛րդ կըսե,-ըսին,մեկ յոտք օր վնաս չի տա էրկուսն լե չի տա:

Ու զդուռ կիսաբաց էրին ,դեվեն զմեկել յոտքն ու գլուխն ու ջանդըկի կես ներս կը մտու ,մեկ էլ տեսան դուռ ու դրընտեք վրեն կախ ներս սըլքըվավ,քանի մե հատ յոտքերու տակ ճխլեց,եր օր նստավ քանի հատ լե տակ մանցին, մեկելներ թողին փախան,գոմ մնաց դեվին:

3․Առակի վարպետներ են ԵզոպոսըՖեդրոսըԺան դը ԼաֆոնտենըԻվան Կռիլովը, հայ հեղինակներից՝ Մխիթար ԳոշըՎարդան ԱյգեկցինԽնկո Ապերը

Մխիթար Գոշ  հայ մտածող–գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ։

Մխիթար Գոշի առակներով 12–րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը։

Մ. Գոշի իմաստության համբավն այնքան է հռչակվել, որ շատերը հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։ Նա մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում, եղել է Զաքարե Երկայնաբազուկի խոստովանահայրն ու խորհրդատուն։ Միջնադարում նրա մասին պատմվել են ավանդություններ, որոնց մեջ նա սրբացվել է։ Ամերիկյան հանրագիտարանը համարում է, որ Գոշը հայկական վերածնունդի հիմնական ներկայացուցիչներից մեկն է։ Բրիտանացի մտավորական Դեյվիդ Լենգը Գոշին համեմատում է հայտնի առակագիրներ Եզոպոսի և Լաֆոնտենի հետ։

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (XII Դ.)
ՎԱԶԸ ԵՎ ՄՈՐԵՆԻՆ
Գարնանը, երբ վազը որթակոտոր էր եղել և արտասվում էր, եկան բոլոր տունկերը նրան մխիթարելու, նրանց հետ եկավ նաև մորենին։

– Մի լար, – ասում են, – դարձյալ զավակներ կծնես:

Եվ նա պատասխանում է.

– Կծնեմ, և դարձյալ կկոտորեն, և դա ի՞նչ մխիթարություն է։ Մխիթարանքն այն է, որ իմ կենդանի մնացած որդիները պտուղ կտան և մարդկանց ուրախության պատճառ կդառնան։

Եվ սրանով էր վազը մխիթարում իրեն:

Իսկ մորենին ասում է,

– Եկա քեզ մխիթարելու, որ ինձանով սրբես աչքերդ։

– Շնորհակալ եմ այգեգործից, որ պոկում է քեզ իմ արմատից, – պատասխանում է վազը։

Առակս հայտնում է, որ պետք է միառժամանակ մխիթարվել կենդանի մնացածներով, որ մահկանացու է մարդկային ցեղը, և իսկական մխիթարությունն այն է, որ կենդանի մնացած ժառանգները լինեն տիրոջը հաճելի: Բայց անմիտների խոսքը, ինչպես մորենունը, ավելի զայրացնող է, քան` մխիթարություն սգավորին, որ շնորհակալ կլինի, եթե բոլորովին չտեսնի անմիտ մխիթարիչին:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *