ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի (այսուհետ՝ ԴՏՀՏՇՀ) կողմից Հաստատությունների անվամբ բացված հատուկ բանկային հաշիվներում առկա ներդրումային գումարների միջոցներով (այսուհետ՝ Հաստատության միջոցներ), որոնք կառավարվում են ԴՏՀՏՇՀ-ի կողմից, հրատարակված դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձևավորման և դասագրքերի շրջանառության գործընթացը իրականացվում է ԴՏՀՏՇՀ-ի Կառավարման ավտոմատացված համակարգի (այսուհետ՝ ԿԱՀ) միջոցով:

2. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցներով հրատարակված դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձևավորման և դասագրքերի շրջանառության գործընթացը իրականացվում է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ԿՏԱԿ) Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով, Համակարգում գործող հարթակում, այդ թվում՝

1) Հաստատության ուսումնական պլանով սահմանված՝ ազգային փոքրամասնությունների լեզվին, պատմությանը, մշակույթին վերաբերող դասագրքերի,

2) օտար լեզվով խորացված ուսուցում իրականացնելու համար անհրաժեշտ դասագրքերի,

3) ռուսաց լեզվով ուսուցմամբ դասարաններում օգտագործվող դասագրքերի,

4) մասնագիտացված հանրակրթական ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ դասագրքերի,

5) բրայլյան դասագրքերի և տետրերի։

3. Յուրաքանչյուր տարի՝ մինչև օգոստոսի 20-ը, Նախարարության կողմից հաստատվում է սովորողների ծնողների (օրինական ներկայացուցիչների) կողմից դասագրքերի օգտագործման դիմաց ներդրումային գումարների տարեկան չափը։ Տվյալ դասարանի դասագրքերի համար, այդ թվում՝ նույն առարկայի մեկից ավելի հրատարակչությունների կողմից հրատարակվող դասագրքերի պարագայում, կարող է սահմանվել գումարային ներդրման միասնական չափ:

4. Սահմանամերձ համայնքների Հաստատությունների սովորողներին հատկացված դասագրքերի գումարները փոխհատուցվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման պահանջների։

5. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված կամ պետության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ընտանիքների սովորողներին հատկացվող դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից՝ «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակներում: Հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը կազմվում է Հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում և հաստատվում տնօրենի կողմից:

6. Յուրաքանչյուր տարվա ուսումնական պարապմունքների ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքոււմ, սովորողները վերադարձնում են իրենց հատկացված բոլոր դասագրքերը՝ բացառությամբ քննություն և վերաքննություն ունեցող սովորողների, ովքեր դասագրքերը հանձնում են մինչև տվյալ ուսումնական տարվա ավարտը: Դասագրքերը պահվում են Հաստատության գրադարանում, բացառությամբ «Այբբենարան» և «Մաթեմատիկա-1» (առաջին մաս) դասագրքերի։

7. Գրադարանում պահվող, երաշխավորված և գործածության մեջ գտնվող դասագրքերի ցանկում ընդգրկված դասագրքերը հաջորդ ուսումնական տարի հատկացվում են համապատասխան դասարանների սովորողներին:

8. Հաստատության կողմից յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 1-ը, Համակարգում մուտքագրվում են տվյալ պահի դրությամբ գրադարանում առկա դասագրքերի քանակը՝ ընտրելով դասագիրքն ըստ դասարանների՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ Նախարար) հրամանով տվյալ ուսումնական տարվա համար գործածության երաշխավորված դասագրքերի ցանկից։

9. Հիմնվելով Հաստատության կողմից մուտքագրված պահեստային դասագրքերի թվի, Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում գրանցված տարրական դասարանների, ազգային փոքրամասնության լեզվով, այլ օտար լեզվով խորացված և ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորողների, ինչպես նաև համապատասխան դասարաններում դասավանդող ուսուցիչների քանակի վրա՝ Համակարգի կողմից ինքնաշխատ կերպով ձևավորվում է դասագրքերի պահանջարկը: «Այբբենարան» և «Մաթեմատիկա-1» (առաջին մաս) դասագրքերի քանակի հաշվարկի համար հիմք է հանդիսանում դպրոցի նախորդ երեք տարիների սովորողների թվի թվաբանական միջինը, բացառություն են կազմում այն հաստատությունները, որտեղ՝

1) տարրական հանրակրթական ծրագիր է իրականացվում ոչ ավելի, քան 2 տարի,

2) նախորդ երկու տարում տեղի է ունեցել տարրական հանրակրթական ծրագիր իրականացնելու համար լիցենզիայով տրված տեղերի էական (առնվազն 20%) փոփոխություն:

10. Հաշվի առնելով Համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով ձևավորված պահանջարկը՝ Նախարարությունը, համագործակցելով հրատարակչությունների հետ, մինչև մարտի 1-ը իրականացնում է դասագրքերի միավորային գնի ճշգրտման գործընթացը։

11. Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքին համապատասխան իրականացված դասագրքերի հրատարակման մրցույթում հաղթած կազմակերպությունները դասագրքերը բաշխում են Հաստատություններին մինչև օգոստոսի 20-ը, որի վերաբերյալ 3-օրյա ժամկետում Նախարարությանը ներկայացնում են հաշվետվություն: Դասագրքերի բաշխումն իրականացվում է հանձնման և ընդունման ակտով:

12. Հաստատությունը դասագրքերը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Համակարգի գրադարանում իրականացնում է դասագրքերի քանակների փոփոխություն։

13. Հաստատությունների միջոցներով հրատարակվող դասագրքերի հայտերը ԿԱՀ–ում ձևավորվում են մինչև մարտի1-ը:

14. Յուրաքանչյուր տարի՝ մինչև մարտի 30-ը, Հաստատությունների միջոցներով հրատարակվող դասագրքերիհամար ԿԱՀ-ում հայտերի հիման վրա ինքնաշխատ ձևավորված և էլեկտրոնային եղանակով հաստատված հանձնարարականները Հաստատությունները ներկայացնում են ԴՏՀՏՇՀ՝ նշելով՝

1) դասագրքերի անվանացանկը,

2) յուրաքանչյուր դասագրքի հեղինակը (հեղինակները),

3) հրատարակչությունը,

4) դասարանը,

5) պատվիրվող քանակը,

6) միավորի գինը.

7) Հաստատության կողմից վճարվելիք ընդհանուր գումարը՝ պատվիրված բոլոր դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների համար:

15. Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին հաստատությունը ճշտում է անհրաժեշտ դասագրքերի քանակը՝ ելնելով փաստացի սովորողների թվից:

16. Հաստատությանը կարող են հատկացվել անհրաժեշտ լրացուցիչ քանակի դասագրքեր՝ Հաստատությունից Հաստատություն փոխանցումով:

17. Հաստատությունից Հաստատություն դասագրքի փոխանցումը իրականացվում է հանձնման և ընդունման ակտով:

.

                                                        ԿԱՐԾԻՔ

Այստեղ  ամեն ինչ  համապատասխանում է  գրադարանում կատարվող բոլոր  աշախատանքներին,որով աշախատում են  այժմյան դպրոցական  գրադարանները:Կառաջարկեի  լիներ  համապատասխան  կետ կամ ենթակետ  դասագրքերի  կորստի  կամ  օգտագործման համար  ոչ  պիտանի դասագրքերի   վերաբերյալ:  Քանի  որ  բազմիցս  լինում  են  այդպիսի  դեպքեր:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *