Գրքի փառատոն Երեվանում

Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը տեղի ունեցավ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը: Փառատոնի շրջանակում նախատեսված են շուրջ 60 միջոցառումներ՝ բացառիկ զեղչով գրքի տոնավաճառ, գրական հանդիպումներ, վարպետության դասեր, ընթերցումներ, շնորհանդեսներ, գրական մրցանակաբաշխություն: Ներկայացնում ենք ողջ ծրագիրը՝ առանձնացնելով միջոցառումներից մեր կարծիքով ամենահետաքրքրականները։

Փառատոնին մասնակցում էին անվանի գրողներ Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սլովենիայից, Կիպրոսից: Նրանց թվում են Եվգենի Վոդոլազկինը, Ալեքսեյ Սալնիկովը, Կլաուդիո Պոցցանին, Մաքսիմ Ամելինը, Մայա Կուչերսկայան, Մարտին Սոլոտրուկը, Շալվա Բակուրաձեն, Լիլի Միխաիլիդիսը:

Հոկտեմբերի  2-ին  Մխիթար  Սեբաստացի   քոլեջի   առաջին, երկրորդ   կուրսի  ուսանողները, ղեկավար՝ Լ. Ալեքսանյանի  ուղեկցությամբ   մասնակցեցինք  Հովհ. Թումանյանի  տանը՝ բնության  գրկում, գողտրիկ  մի  անկյունում,  տեղի  ունեցող  հանդիպմանը, որտեղ  հյուրերը  մանկագիրներ՝  Անաստասիա  Ստրոկինան, Շամիլ  Իդիատուլինը, Նինա   Դաշևսկայան  էին, վարող՝  Դարյա  Կուզինանայի  հետ:Նրանք   խոսեցին , ներկայացրեցին  իրենց: Յուրաքանչյուրը  պատմեց  իր մանկության սիրելի  հերոսի  մասին, նաև իրենց գրած  իր  ամենասիրելի  ստեղծագործության  հերոսի  մասին:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *